Լոս Անջելեսում անհայտ անձինք հայերին պատկանող գործարանից 280.000 դոլարի օղի են գողացել (տեսանյութ)

17:30 • 23.11.17

Լոս Անջելեսի ոստիկանությունը փնտրում է գողերին, որոնք ավելի քան 6.700լ օղի են գողացել քաղաքի կենտրոնում գտնվող օղու գործարանից:

Ինչպես հայտնում է ktla.com կայքը, գողերը ներխուժել են հայազգի ընտանիքին պատկանող գործարան ու յուրացրել 280.000 դոլարի օղի: Ընդհանուր առմամբ, գործարանից հանվել է ոգելից խմիչքի ավելի քան 9.000 շիշ: Այս մասին հայտնել է ընկերության սեփականատերերից մեկը՝ Արտ Ղուկասյանը:

Վերջինը նշել է, որ գողությունը, հավանաբար, իրագործել են այն 3 տղամարդիկ, որոնց ավելի վաղ գործարանի տարածք մտնելու ժամանակ ֆիքսել են տեսանկարահանող սարքերը:

Ղուկասյանը մտավախություն է հայտնել առ այն, որ խմիչքը կարող է վաճառվել անչափահասներին:

«Ի վերջո նրանց չի հաջողվի վաճառել գողոնը: Նրանք չեն կարող դա անել խանութներում կամ այն տանել սահմանից դուրս, քանի որ այդ ամենը վերահսկվում է»,-ասել է Ղուկասյանը: