Ճապոնական ծովում հրդեհ է բռնկվել ռուս նավաստիներով նավի վրա

09:33 • 24.11.17

Ռուսական անձնակազմով «Իման» նավի վրա հրդեհ է տեղի ունեցել, ինչի հետևանքով որևէ մեկը չի տուժել:

Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, Տոգոյի դրոշի ներքո նավարկող նավում եղել է 21 մարդ՝ բոլորը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի:

Աղբյուրը մանրամասնում է, որ հրդեհը տեղի է ունեցել Ճապոնական ծովի կենտրոնական հատվածում: Նշվում է, որ «Իման»-ն ուղևորվում էր դեպի Վլադիվոստոկ՝ տեխափոխելով տեխնիկա:

Աղբյուրի փոխանցմամբ՝ կրակը բռնկվել է կաթսայատան ներսում, սակայն անձնակազմին հաջողվել է մարել այն: Միջադեպի հետևանքով շրջակա միջավայրի աղտոտում տեղի չի ունեցել:

Այժմ Վլադիվոստոկից նավի ուղղությամբ է շարժվում նավաքարշ շոգենավը, որը պետք է «Իման»-ը հետ բերի Վլադիվոստոկի նավահանգիստ: