Չինաստանում կրկեսի վագրը հարձակվել է թոշակառուի վրա (լուսանկարներ, տեսանյութ)
Չինաստանի Հենան նահանգի Սիչուան շրջանում կրկեսի վագրը հարձակվել է տարեց տղամարդու վրա: Այս մասին հայտնում է Daily Mirror-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ բեռնատարը, որի թափքում գիշատիչներով վանդակներ են եղել, կայանած էր քաղաքի հրապարակում: Անցորդներից մեկը որոշել է կերակրել կենդանիներին և ձողերի արանքից մի կտոր միս է մեկնել վագրին:
Վագրը ժանիքներով բռնել է տղամարդու ափը և բաց չի թողել նրա ձեռքը, մինչև օգնության է հասել կրկեսի աշխատակիցը՝ մի քանի անգամ փայտով հարվածելով կենդանու գլխին:
Նշվում է, որ երբ վագրը բաց է թողել տղամարդու ձեռքը, վերջինս ցավից կորցրել է գիտակցությունը: Անհայտ է՝ ինչպիսի վնասվածքներ է նա ստացել:














