ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է Իրանի կողմից միջուկային ծրագրի մասին պայմանագրի կետերի իրագործումը
Իրանը կատարում է միջուկային ծրագրի մասին պայմանագրի բոլոր պայմանները: DW.com-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ այսօր Վիեննայում հանդես է եկել Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Յուկիա Ամանոն:
Այս եզրակացությունը նա արել է հոկտեմբերի վերջին Թեհրան կատարած այցից հետո: Ամանոյի տվյալներով՝ միջուկային կառույցների աշխատանքի վերահսկումը նույնպես իրականացվում է անխոչընդոտ և անխափան: Նա հայտնել է, որ ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչները կարողացել են այցելել այն կառույցները, որոնք ցանկանում էին ուսումնասիրել:
Հոկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել էր հաստատել, որ Թեհրանը կատարում է միջուկային ծրագրի շուրջ իր պարտականությունները: Նա չի հայտարարել Իրանի հետ պայմանագրից դուրս գալու մասին, սակայն ԱՄՆ Կոնգրեսին 60 օր ժամանակ է տվել Թեհրանի դեմ տնտեսական պատժամիջոցների վերականգնման մասին որոշում կայացնելու համար:










