Իրադարձային
-ից
-ը
23:48 • 13.08.17Բրիտանացին 10 օրգանի վիրահատությունից հետո հաղթահարել է քաղցկեղըԻնչպես հայտնում է Life.ru-ն՝ վկայակոչելով բրիտանական աղբյուրը, բժիշկները քաղցկեղի հազվագյուտ տեսակ են հայտնաբերել 54-ամյա տղամարդու մոտ և ընդամենը 18 ամիս ժամանակ են տվել ուռուցքը հաղթահարելու համար:
23:29 • 13.08.17Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ-ում ՌԴ հյուպատոսության հնարավոր փակման մասին լուրերըՎաշինգտոնն ինքն է հրաժարվել 4-րդ հյուպատոսությունը բացել ՌԴ-ում, այդ իսկ պատճառով կարիք չկա իբրև թե դիվանագիտական հավասարակշռությունը վերականգնելու համար ԱՄՆ-ում ռուսական հյուպատոսություններից մեկի փակման մասին շահարկումների համար:
23:15 • 13.08.17Բեյլը 500 000 ֆունտ կծախսի բանտից դուրս եկած աներոջ անվտանգությունն ապահովելու համարՄադրիդի «Ռեալի» և Ուելսի հավաքականի հարձակվող Գարեթ Բեյլը 500 000 ֆունտ ստերլինգ կծախսի հայրենիքում իր տան անվտանգության ապահովման համար, որպեսզի պաշտպանի իր հարսնացուի՝ Էմմա Ռայս-Ջոնսի հորը, որը նոր է դուրս եկել բերդից:
22:45 • 13.08.17Իվանկա Թրամփը կոչ է արել ամերիկացիներին միավորվել և վերջ դնել ռասիզմին«Հասարակության մեջ չպետք է տեղ լինի ռասիզմի, սպիտակամորթների գերակայության և նեոնացիստների համար: Մենք պետք է միավորվենք որպես ամերիկացիներ և լինենք մեկ միասնական երկիր», - Twitter-ում գրառել է Իվանկան՝ նախօրեին ամերիկյան Շարլոտսվիլ քաղաքում տեղի ունեցած բախումների ֆոնին:
21:14 • 13.08.17Ինդոնեզիայում գյուղացիները փրկել են աղբանոցում ողջ-ողջ թաղված նորածնինԻնդոնեզիայի Արևմտյան Ճավա նահանգի Հանտար գյուղում փրկել են հսկայական աղբամանում լքված նորածնին:Ինչպես հայտնում են Life.ru-ն, ծնողները փոքրիկին ողջ-ողջ թաղել էին աղբանոցում: Երեխային հայտնաբերելուց հետո նրան անմիջապես հիվանդանոց են տեղափոխել:
21:05 • 13.08.17Հնդկաստանում կիսաքանդ կառավարական շենքի աշխատակիցները սաղավարտներ են կրում աշխատավայրումՀոգնելով մշտապես վախի մթնալորտում աշխատելուց՝ Հնդկաստանի Բիհար նահանգի կառավարական կիսաքանդ շենքում աշխատողները մոտոցիկլավարի սաղավարտներով են նստում գրասենյակում, որպեսզի խուսափեն քանդվող տանիքից ընկնող աղյուսի հարվածներից:
20:24 • 13.08.17Միջազգային մարդասիրական խմբերը դադարեցնում են ներգաղթյալներին փրկելու գործողությունները Միջերկրական ծովումՄիջազգային մարդասիրական կազմակերպությունները սկսում են դադարեցնել ներգաղթյալների փրկությանն ուղղված գործողությունները Միջերկրական ծովում, քանի որ սպառնալիքներ են ստացել Լիբիայի առափնյա ծառայության փրկարարներից:
19:21 • 13.08.17Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է Սաակաշվիլիի վերաբերյալ Կիևի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՎրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին ոչ մեկի հետ չի քննարկել երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի արտահանձնման թեման:
18:51 • 13.08.17Ռուս զբոսաշրջուհին կոմայի մեջ է ընկել Թուրքիայում հանգստանալիսԿնոջ խոսքով՝ իրենք Թուրքիա էին ժամանել օգոստոսի 7-ին, և առաջին իսկ օրը Կրիստինայի մոտ սրտի կաթված է տեղի ունեցել: Այժմ նա գտնվում է տեղի հիվանդանոցներից մեկում: Բժիշկները կյանքին աջակցող բուժական թերապիա են անցկացնում:
18:05 • 13.08.17Մադուրոյի որդին խոստացել է գրավել Սպիտակ տունը, եթե ԱՄՆ-ն ռազմական ուժ կիրառի Վենեսուելայում. Reuters«Եթե Վենեսուելայի դեմ հարձակում իրականացվի, Դուք Նյու Յորքում հրացաններ կտեսնեք, պարոն Թրամփ: Մենք կգրավենք Սպիտակ տունը»,- ասել է Մադուրոն:
17:50 • 13.08.17Վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Գորիսի Ներքին Խնձորեսկ գյուղում, հնչել են կրակոցներ. Shamshyan.comՀայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` օգոստոսի 11-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած վիճաբանության և ծեծկռտուքի...
17:34 • 13.08.17Հնդկաստանում աշխատանքից հեռացրել են այն հիվանդանոցի ղեկավարին, որտեղ 60 երեխա է մահացելՊետական BRD Medical College հիվանդանոցի ղեկավար Ռաջիվ Միսրայի հեռացման մասին որոշումը կայացվել է շաբաթ երեկոյան:
17:18 • 13.08.17Իրանում քլորի արտահոսքի պատճառով թունավորվել է ավելի քան 360 մարդԳործակալության տվյալներով՝ շատ վիրավորներ, ստանալով ամբուլատոր օգնություն, արդեն լքել են բժշկական հաստատությունները:
16:39 • 13.08.17Սիրիական բանակը ռուսական օդուժի աջակցությամբ ԻՊ-ից ամբողջությամբ ազատագրել է Ալ-Սուխնա քաղաքըՍիրիական բանակը և աշխարհազորայինները, ռուսական ռազմատիեզերական ուժերի աջակցությամբ, կիրակի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչներից ամբողջությամբ ազատագրել են Ալ-Սուխնա քաղաքը՝ Հոմս շրջանի արևելքում գրոհայինների ամենախոշոր հենակետը:
16:24 • 13.08.17Բազմաղբյուր գյուղում այրվել են մոտ 2090 հակ անասնակեր և «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենան՝ ամբողջությամբՕգոստոսի 13-ին, ժամը 07:35-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բազմաղբյուր գյուղում այրվում է կուտակած խոտ և «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենա:
