Բրիտանացին 10 օրգանի վիրահատությունից հետո հաղթահարել է քաղցկեղը

23:48 • 13.08.17

 

Անգլիական Շեֆիլդ քաղաքի բնակիչ Մարկ Թոմփքինսոնին, որի մոտ որովայնի խոռոչի քաղցկեղ է ախտորոշվել, 10 օրգան են հեռացրել, որոնցից վեցը փոխպատվաստել են:

Ինչպես հայտնում է Life.ru-ն՝ վկայակոչելով բրիտանական աղբյուրը, բժիշկները քաղցկեղի հազվագյուտ տեսակ են հայտնաբերել 54-ամյա տղամարդու մոտ և ընդամենը 18 ամիս ժամանակ են տվել ուռուցքը հաղթահարելու համար:

Բրիտանացուն 2 վիրահատություն են արել՝ յուրաքանչյուրը 22 ժամ տևողությամբ: Բժիշկները հեռացրել են քաղցկեղն ու 10 շրջապատող օրգան (կույր աղիքը, ստամոքսը, բարակ աղին, հաստ աղին, տասներկումատնյա աղիքը, լեղապարկը և այլն), որոնցից վեցի փոխարեն նորն են փոխպատվաստել:

Բոլոր վիրահատությունները բրիտանացին լավ է տարել և ձերբազատվել է քաղցկեղից: