Իրադարձային
-ից
-ը
21:44 • 11.06.17Օտտավայում բացվել է կանադահայ լուսանկարիչ Յուսուֆ Քարշի կիսանդրին (լուսանկարներ)Հուշարձանի բացումը տեղի է ունեցել Օտտավայի Համադաշնության պուրակում հունիսի 9-ին` հայ-կանադական դիվանագիտական համագործակցության 25-ամյակի և Կանադայի Համադաշնության 150-ամյակի կապակցությամբ:
21:30 • 11.06.17Հակակոռուպցիոն կառույցն ավելի լավ է, քան այն ինչ հիմա կա, բայց ժամանակը ցույց կտա, թե այն ինչպես կաշխատի. Թևան ՊողոսյանԹևան Պողոսյանն ասաց, որ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, քանի դեռ չի տեսել իրական գործեր, չի կարող ասել՝ իշխանությունն ունի քաղաքական կամք, թե ոչ: «Քաղաքական կամքը միշտ ապացուցվում է իրական գործերով: Երբ տեսնենք իրական գործեր, ապա կասենք, որ այն կա»,-հավելեց նա:
21:16 • 11.06.17Թրամփը հետաձգել է իր այցը Բրիտանիա` բողոքի ցույցերից խուսափելու համարԱմերիկացի ղեկավարը նշել է, որ ուղևորությունը կհետաձգի այնքան ժամանակ, քանի դեռ չի ստանա բրիտանական հասարակության աջակցությունը:
20:00 • 11.06.17Եթե օբյկետը նոր արժեք չի ստեղծում, երկու մոտեցում է պետք կիրառել.Թաթուլ Մանասերյանը՝ օբյեկտների մասնավորեցման մասինԻնչ վերաբերում է այսօր ներկայացված ցանկին, ապա Թաթուլ Մանասերյանն ասաց, որ կառավարությունը դիտարկել է այն կառույցները, որոնք պետական հոգածության տակ են, սակայն վնասով են աշխատում կամ ընդհանրապես պարապուրդի են մատնվել, կամ բեռ են պետության համար:
19:52 • 11.06.17«Իգլա»-ի գործով կալանավորվածը Սամվել Բաբայանի հետ խոսել է մեկ-երկու անգամ և հարցաքննվել գաղտնալսումների մասով. պաշտպանՀարցին, թե ինչ է ասել Սանասար Գաբրիելյանը հեռախոսային զրույցների մասին, արդյոք դրանք առնչվում են իրեն առաջադրված մեղադրանքին, պաշտպանն ասաց. «Իմ պաշտպանյալն ասել է, որ գաղտնալսված զրույցը որևէ առնչություն չունի իրեն առաջադրված մեղադրանքի հետ։ Հեռախոսային զրույցը վերաբերել է լրիվ այլ թեմայի:
19:16 • 11.06.17Սիրիացի ընդդիմադիր ուժերն ԻՊ-ից երկու շրջան են ազատագրել Ռաքքայում«Սիրիայի դեմոկրատական ուժեր» ընդդիմադիր զինված խմբավորումը շարունակում է գրոհը Ռաքքայում, որն սկսել էր անցյալ շաբաթ: Երկու օր տևած մարտերի արդյունքում հաջողվել է ազատագրել Ալ-Ռոմանիա արևմտյան շրջանը:
19:09 • 11.06.17Իրանը նավերով և ինքնաթիռներով սննդամթերք է ուղարկել ՔաթարԻրանական ավիաընկերությունից հայտնել են, որ յուրաքանչյուր ինքնաթիռ շուրջ 90 տոննա ուղեբեռ է տեղափոխում, և մինչև օրվա ավարտը նախատեսվում է ևս մեկ ինքնաթիռ ուղարկել:
18:58 • 11.06.17Վրաստանում ուղևորատար գնացք է դուրս եկել գծերիցԴեպքի վայրում աշխատում են օրինապահներն ու համապատասխան ծառայությունները, որոնք փորձում են օգնություն ցուցաբերել և հատուկ տեխնիկայի օգնությամբ վերադարձնել գնացքը գծերի վրա:
18:36 • 11.06.17Սաուդյան Արաբիան արգելել է քաթարցի ուխտավորներին այցելել Մեքքայի Մեծ մզկիթըՔաթարի Մարդու իրավունքների ազգային հանձնաժողով շաբաթ բողոքներ են ստացվել երկրի բնակիչներից, որ իրենց թույլ չեն տալիս մտնել Մասջիդ Ալ-Հարամ մզկիթի տարածք:
18:13 • 11.06.17ԱՄՆ-ն սկսել է հեղուկ գազի կանոնավոր մատակարարումը ԵվրոպաՆշվում է, որ ամերիկյան բնական հեղուկ գազ տեղափոխող հեղուկանավերը հինգշաբթի բեռնաթափման են կանգնել Նիդերլանդներում և Լեհաստանում: Առաջին անգամ ամերիկյան հեղուկ գազը բեռնաթափվում է Հյուսիսային և Արևելյան Եվրոպայի նավահանգիստներում:
17:51 • 11.06.17Իրանում շուրջ 50 կասկածյալի են ձերբակալել Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչության գործովԻրանի հետախուզության նախարար Մահմուդ Ալավին շաբաթ գիշեր հայտնել էր, որ 43 կասկածյալ է ձերբակալվել ահաբեկչությունների գործով, և առավել մեծ թվով ահաբեկիչներ են «մերկացվելու»:
17:28 • 11.06.17Սիրիական հեռուստատեսությունը հայտարարել է ԻՊ-ի պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի մահվան մասինսիրիական լրատվամիջոցի հաղորդմամբ` աշխարհի թիվ մեկ ահաբեկիչն սպանվել է շաբաթ, թեև այս տեղեկությունը դեռևս չի հաստատվել խմբավորման ներկայացուցիչների կողմից:
16:22 • 11.06.17Արտահանման գործընթացը պարզեցնելն օգուտ է, սակայն կարևորը արտահանման ապրանք ունենալն է. Հ. Բերբերյան«Հարցն այն է, թե մենք ունե՞նք այնքան արտադրանք, որքան նախորդ տարիներին ունեցել ենք, իհարկե ոչ: Այնպես որ արտահանելը խթանելուց բացի պետք է հասկանալ, թե ինչ ունես արտահանելու: Իհարկե ողջունելի է, որ վարչապետը մտահոգված է այդ արտահանումով հատկապես Եվրասիական տնտեսական միություն:
15:58 • 11.06.17ԱՄՆ գլխավոր դատախազը Սենատում ցուցմունք կտա ՌԴ-ի հետ կապերի գործովԻնչպես փոխանցում է DW.com-ը, Սեշնսը հունիսի 10-ի երեկոյան սենատոր Ռիչարդ շելբիին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել Սենատի բյուջետային հանձնաժողովի նիստին, որը նախատեսված է հունիսի 13-ին, քանի որ մտադիր է այդ օրը ցուցմունք տալ հետախուզության հարցով հանձնաժողովին:
15:40 • 11.06.17ԱՄՆ-ի Միսսիսիպի նահանգում գլխատված մարմին և գլուխ են հայտնաբերելԻնչպես հաղորդում է CNN-ը, ոստիկանությունը կատարվածի առնչությամբ հետաքննություն է սկսել: Այս մասին տեղեկացրել է ոստիկանապետ Թայրի Ջոնսը:
