Օտտավայում բացվել է կանադահայ լուսանկարիչ Յուսուֆ Քարշի կիսանդրին (լուսանկարներ)

21:44 • 11.06.17

Կանադայի մայրաքաղաք Օտտավայում բացվել է կանադահայ լուսանկարիչ Յուսուֆ Քարշի կիսանդրին:

Ինչպես տեղեկացնում է Horizon Weekly-ն, հուշարձանի բացումը տեղի է ունեցել Օտտավայի Համադաշնության պուրակում հունիսի 9-ին` հայ-կանադական դիվանագիտական համագործակցության 25-ամյակի և Կանադայի Համադաշնության 150-ամյակի կապակցությամբ:

Միջոցառումն անցկացվել է Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանի հովանու ներքո:


Կիսանդրին հանդիսանում է հայ ժողովրդի նվերը կանադացիներին` որպես երկու երկրի միջև ամուր բարեկամության հարատև խորհրդանիշ: Հուշարձանի բացմանը հաջորդել է պաշտոնական ընդունելությունը, որին մասնակցել են կանադացի պատգամավորներ, Սենատի նախագահ Ջորջ Ֆյուրին և կիսանդրու հեղինակ, կանադահայ քանդակագործ Մկրտիչ Տարագճեանը:

 



Օտտավայում բացվել է կանադահայ լուսանկարիչ Յուսուֆ Քարշի կիսանդրին (լուսանկարներ)