ԱՄՆ-ի Միսսիսիպի նահանգում գլխատված մարմին և գլուխ են հայտնաբերել

15:40 • 11.06.17

ԱՄՆ-ի Միսսիսիպի նահանգի Ջեքսոն քաղաքի մոտակայքում գտնվող տներից մեկի նախամուտքի մոտ շաբաթ առավոտյան մարդու կտրված գլուխ է հայտնաբերվել:

Ինչպես հաղորդում է CNN-ը, ոստիկանությունը կատարվածի առնչությամբ հետաքննություն է սկսել: Այս մասին տեղեկացրել է ոստիկանապետ Թայրի Ջոնսը:

 Նրա խոսքով` ժամեր անց գլխատված մարմին են հայտնաբերել դեպքի վայրից մեկ կմ հեռավորությամբ: Նշվում է, որ հայտնաբերված մարմինն ու գլուխը սևամորթ մարդու են պատկանում:

Տեղի բնակիչների խոսքով` մարմինը մի խումբ երեխաներ են հայտնաբերել:  

 Ոստիկանությունն սպասում է բժշկական փորձաքննության արդյունքներին: