Վրաստանում ուղևորատար գնացք է դուրս եկել գծերից

18:58 • 11.06.17

Վրաստանի Գորի-Նիկոզի երկաթուղային գծի հատվածում բեռնատար ավտոմեքենան բախվել է գնացքին:

Ինչպես տեղեկացնում է Грузия Online-ը, միջադեպի հետևանքով գնացքը դուրս է եկել գծերից: Դեպքի վայրում աշխատում են օրինապահներն ու համապատասխան ծառայությունները, որոնք փորձում են օգնություն ցուցաբերել և հատուկ տեխնիկայի օգնությամբ վերադարձնել գնացքը գծերի վրա:


Կատարվածի հետևանքով տուժել են բեռնատար ավտոմեքենայի վարորդը, որը կոտրել է ոտքը, ինչպես նաև նրա ուղևորը, որի մոտ ձեռքի կոտրվածք է առկա: Երկու տուժածներին էլ տեղափոխել են Գորիի հիվանդանոցներից մեկը: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

 
Կատարվածի առնչությամբ քրեական գործ է հարուցվել` Վրաստանի Քրեական օրենսգրքի` երթևեկության կանոնները խախտելու հոդվածով: