Իրադարձային
-ից
-ը
19:18 • 23.04.17Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Խոստումը» ֆիլմի փակ ցուցադրությանըՆախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր «Մոսկվա» կինոթատրոնում ներկա են գտնվել Հայոց ցեղասպանության մասին պատմող լեգենդար Քըրք Քըրքորյանի «Survival Pictures»-ի և օսկարակիր կինոռեժիսոր Թերրի Ջորջի «Խոստումը» ֆիլմի...
18:47 • 23.04.17Պայթյուն Վայոց ձորի գազալցակայաններից մեկում. կա 1 զոհ, տուժածներից մեկին վիրահատելու նպատակով տեղափոխել են Երևան (թարմացված, լուսանկարներ)Ապրիլի 23-ին, ժամը 17:17-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
18:40 • 23.04.17Մար դել Պլատայի թանգարանում Ցեղասպանությանը նվիրված հուշարձան կտեղադրվիՔաղաքի հայ համայնքի ղեկավարի խոսքով` 2007 թվականին Մար դել Պլատայի քաղաքային խորհուրդը ճանաչման բանաձև է ընդունել և այդ օրվանից կարևորում է հիշատակման միջոցառումների և անցկացումը:
17:59 • 23.04.17ՀՀ պաշտպանության նախարարը ցավակցել է ՌԴ պաշտպանության նախարարին՝ Գյումրիում ռուս զինծառայողի մահվան կապակցությամբՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ապրիլի 23-ին ցավակցական հեռագիր է հղել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին՝ ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանի պայմանագրային զինծառայող Դմիտրի Յալպաևի մահվան կապակցությամբ:
17:30 • 23.04.17Սիրիական բանակը Համայի հյուսիսում ազատագրել է ահաբեկիչների կարևոր հենարար հանդիսացող Հալֆայա քաղաքըԳործակալության աղբյուրի խոսքերով՝ կառավարական զորքերը շարժվում են դեպի Լաթաքիա և Իդլիբ շրջանների սահմաններ՝ ստիպելով ահաբեկչական խմբավորումներին զանգվածաբար նահանջել:
16:04 • 23.04.17Վայոց Ձորում հուղարկավորել են պայմանագրային զինծառայողինՎայոց Ձորի Արփի համայնքում այսօր հուղարկավորել են ապրիլի 21-ին պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտի կողմից ինքնաձիգը մաքրելիս զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով առաջացած կրակոցից մահացած պայմանագրային զինծառայող...
15:35 • 23.04.17Ջավախքում օծվել է նորակառույց Սուրբ խաչ եկեղեցինԱխալքալաքի շրջանի Գումբուրդո հայաբնակ գյուղում օծվել է նորակառույց Սուրբ խաչ եկեղեցին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ առաքելական ուղղափառ Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմից՝ հավելելով. «Չնայած ցրտաշունչ եղանակին, օրը տոնական էր Ախալքալաքի շրջանի Գումբուրդո հայաբնակ գյուղում: 2017...
15:04 • 23.04.17Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Բալթյան երկրներում տեղի են ունենալու հիշատակի միջոցառումներԲալթյան տարածաշրջանի ամենախոշոր հոգևոր կենտրոններից մեկում՝ Կաունասի Սբ. Պետրոս և Սբ. Պողոս Առաքյալներ Մայր տաճարում ապրիլի 23-ին, ժ. 18:00-ին Կաունասի արքեպիսկոպոս Լիոնգինաս Վիրբալասի կողմից կմատուցվի սուրբ պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին։
14:02 • 23.04.17Հռոմի պապը ներգաղթյալների կենտրոնները համեմատել է համակենտրոնացման ճամբարների հետՆա միաժամանակ բարձր է գնահատել այն պետությունների իշխանությունների գործունեությունը, որոնք ակտիվ օգնում են ներգաղթյալներին՝ նրանց մեջ առանձնացնելով Հունաստանը և Իտալիան:
13:08 • 23.04.17Սիրիական ռազմական ճամբարի ուղղությամբ Իսրայելի հարվածի հետևանքով երեք մարդ է զոհվելՀարձակումն իրականացվել է հարավարևմտյան Սիրիայում՝ Քունեյթրայի մերձակայքում գտնվող ճամբարի ուղղությամբ:
11:40 • 23.04.17ՌԴ առողջապահության նախարարությունն առաջարկել է սահմանափակել ֆաստֆուդի, քաղցրավենիքի և գազային ըմպելիքների գովազդըՀայեցակարգի տեքստում նշվում է, որ հարկավոր է օրենսդրական սահմանափակում կիրառել նախևառաջ երեխաներին ուղղված և երեխաների մասնակցությամբ հագեցած ճարպերի, շաքարի կամ աղի և այլ վնասակար նյութերի բարձր պարունակությամբ սննդամթերքի գովազդը:
05:49 • 23.04.17Սահմանապահները ձերբակալել են մաքսանենգությամբ դեպի Ղրիմ զինամթերք տանող ուկրաինացուՍտուգումների ընթացքում Ուկրաինայի քաղաքացու մեքենայում հայտնաբերվել է 9մմ տրամաչափով 18 փամփուշտներով տրավմատիկ զենք:
03:27 • 23.04.17Հյուսիսային Կորեան պատրաստ է լայնածավալ պատերազմի, եթե ԱՄՆ-ն սադրի այն«ԱՄՆ-ն լրիվ խելքը թռցրել է: Այն սխալվել է ԿԺԴՀ-ին սպառնալով և ռազմավարական կործանիչներ տեղակայելով: Հյս. Կորեայի բանակն ու ժողովուրդը երբեք չեն վախենա ԱՄՆ խարդավանքներից»,- գրում են հյուսիսկորեական լրատվամիջոցները:
01:28 • 23.04.17Վենեսուելան կարող է հեռանալ ՄԵՐԿՈՍՈւՐ-ից. Բրազիլիայի նախագահՆրա խոսքով` առաջիկայում պետք է Վենեսուելայի համար խաղաղ լուծում գտնվի ազատ ընտրությունների անցկացման և ժողովրդավարական սկզբունքների ամբողջական վերականգնման միջոցով:
20:41 • 22.04.17Գիտնականները Մեծ Բրիտանիայում հայտնաբերել են ԱՄՆ Անկախության հռչակագրի մագաղաթյա կրկնօրինակըՀարվարդի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ Մեծ Բրիտանիայում հայտնաբերել են ԱՄՆ Անկախության հռչակագրի երկրորդ օրինակը, որը գրված է մագաղաթի վրա:
