Սիրիական բանակը Համայի հյուսիսում ազատագրել է ահաբեկիչների կարևոր հենարար հանդիսացող Հալֆայա քաղաքը
Սիրիայի կառավարական զորքերը դաշնակից ուժերի աջակցությամբ ահաբեկիչներից ազատագրել են Համա շրջանի հյուսիսում գտնվող Հալֆայա քաղաքը, որը Սիրիայի այդ հատվածում «Ջեբհատ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման ամենախոշոր հենարանն էր: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Գործակալության աղբյուրի խոսքերով՝ կառավարական զորքերը շարժվում են դեպի Լաթաքիա և Իդլիբ շրջանների սահմաններ՝ ստիպելով ահաբեկչական խմբավորումներին զանգվածաբար նահանջել:
Սիրիական բանակի ինժեներային ջոկատներն արդեն անցել են ազատագրված տարածքների ուսումնասիրման՝ պայթուցիկ սարքերի հայտնաբերման և ոչնչացման նպատակով:










