Մար դել Պլատայի թանգարանում Ցեղասպանությանը նվիրված հուշարձան կտեղադրվի
Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին ընդառաջ արգենտինական Մար դել Պլատա քաղաքի հայ համայնքի նախագահ Խորխե Թոփալյանը «Բրիսաս» ռադիոյի եթերում հայտարարել է ոգեկոչման միջոցառումների անցկացման մասին:
Ինչպես նշում է ռադիոյի կայքը, Թոփալյանի խոսքով` մի շարք հիշատակության միջոցառումներ կիրականացվեն քաղաքում: Բացի այդ, քաղաքային իշխանությունները խոստացել են Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան տեղադրել Ժամանակակից արվեստի թանգարանի տարածքում:
Քաղաքի հայ համայնքի ղեկավարի խոսքով` 2007 թվականին Մար դել Պլատայի քաղաքային խորհուրդը ճանաչման բանաձև է ընդունել և այդ օրվանից կարևորում է հիշատակման միջոցառումների և անցկացումը:










