Վենեսուելան կարող է հեռանալ ՄԵՐԿՈՍՈւՐ-ից. Բրազիլիայի նախագահ
Վենեսուելան պետք է վերջնականապես հեռանա հարավամերիկյան ընդհանուր շուկայից (ՄԵՐԿՈՍՈւՐ), եթե Կարակասն առաջիկայում «ազատ ընտրություններ» չանցկացնի: Այս մասին իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում ասել է Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերը:
Նրա խոսքով` առաջիկայում պետք է Վենեսուելայի համար խաղաղ լուծում գտնվի ազատ ընտրությունների անցկացման և ժողովրդավարական սկզբունքների ամբողջական վերականգնման միջոցով:
Ինչպես Տեմերն ընդգծել է, իրենք ակնկալում են ՄԵՐԿՈՍՈւՐ-ի հանդիպում անցկացնել, որպեսզի որոշեն, թե ինչ են անելու Վենեսուելայի հետ, որպեսզի քաղաքական լուծում գտնեն երկրի համար:
Տեմերը նշել է նաև, որ Բրազիլիան հումանիտար օգնություն է առաջարկել Վենեսուելային` դեղամիջոցների տեսքով, սակայն պաշտոնական Կարակասը հրաժարվել է ընդունել այն:










