Սիրիական ռազմական ճամբարի ուղղությամբ Իսրայելի հարվածի հետևանքով երեք մարդ է զոհվել

13:08 • 23.04.17

Առնվազն երեք մարդ է զոհվել, ևս երկուսը վիրավորվել է կիրակի օրը Գոլանի բարձունքների շրջանում կառավարամետ ուժերի սիրիական ճամբարի ուղղությամբ իսրայելական հարվածի հետևանքով: Այդ մասին «Ֆրանս-Պրես» գործակալությանը հայտնել է ուժերի ներկայացուցիչը:


Հարձակումն իրականացվել է հարավարևմտյան Սիրիայում՝ Քունեյթրայի մերձակայքում գտնվող ճամբարի ուղղությամբ: Աղբյուրը նշել է, որ դեռևս հայտնի չէ, թե արդյոք իրականացվել է օդային հարված, թե հրետանային ռմբակոծություն:


Իսրայելի բանակն ուրբաթ հայտարարել է, որ հարվածներ կուղղի Սիրիայում գտնվող դիրքերի վրա՝ ի պատասխան Գոլանի բարձունքների հյուսիսային հատվածի ուղղությամբ ականանետային հարվածներին: