Իրադարձային
-ից
-ը
23:54 • 16.10.16«Շերեմետևո» օդանավակայանում արտակարգ վայրէջք է կատարել Հռոմ-Մոսկվա չվերթի օդանավըՎայրէջքը կատարվել է տեղի ժամանակով 18:00-ին և բարեհաջող է անցել: Օդանավում 166 ուղևոր է գտնվել: Ներկա պահին ինքնաթիռը վերանորոգում են տեխնիկական մասնագետները:
23:41 • 16.10.16Իսրայելում էլ արգելվեց օդանավով Galaxy Note 7 սմարթֆոնի տեղափոխումըԵրկրի Քաղավիացիայի վարչությունը հետևել է մի շարք արտասահմանյան երկրների իրենց գործընկերների օրինակին, ինչպես օրինակ` ԱՄՆ-ի, որտեղ նման որոշում է կայացվել նախօրեին:Հիշեցնենք, որ Samsung Electronics-ը երեքշաբթի օրվանից դադարեցրել Galaxy Note 7 սմարթֆոնի արտադրությունը մարտկոցներ...
23:33 • 16.10.16Փարիզում հազարավոր ցուցարարներ բողոքի են դուրս եկել միասեռ ամուսնությունների դեմԻնչպես հաղորդում է Russia Today-ը, տեղի ոստիկանության գնահատմամբ՝ ավանդական ընտանիքների աջակցման ցույցին մասնակցել է շուրջ 24 000 մարդ, մինչդեռ կազմակերպիչները հաղորդում են 200 հազար ցուցարարների ներկայության մասին:
23:16 • 16.10.16ԱՄՆ-ում սպանվել է Facebook-ում անհատական էջ ունեցող հետին ոտքերի վրա քայլող արջը (տեսանյութ)ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում սպանվել է հետևի թաթերի վրա քայլելու շնորհիվ համացանցում հայտնի դարձած սև արջը, որը նույնիսկ իր սեփական էջն ուներ Facebook սոցցանցում:
22:46 • 16.10.16Մի քանի ժամ հետո միայն հաջողվեց փլատակների տակից դուրս բերել 13-ամյա աղջկա մարմինը. RT-ի թղթակցի մանրամասները Հալեպի ռմբակոծությունից (տեսանյութ)Նրա խոսքով` ներկա պահին լուր կա երեք զոհի մասին, որոնց թվում է Սառա անունով 13-ամյա աղջիկը: Մահացել է նաև նրա 20-ամյա եղբայրը: Մի քանի ժամվա աշխատանքներից հետո հաջողվել է տան փլատակների տակից դուրս բերել աղջկա մարմինը:
22:33 • 16.10.16Ռուսաստանում բազմաբնակարան շենքին բախված բեռնատարի թափքում հայտնված 4 երեխաները զոհվել ենՊարզվել է ՌԴ Սվերդլովսկի մարզում բազմաբնակարան շենքին բախված բեռնատարի 5 զոհված ուղևորների ինքնությունը: Life.ru-ի փոխանցմամբ` զոհվածներից 4-ը երեխաներ են եղել: Ոստիկանությունը փորձում է պարզել, թե ինչպես են երեխաները հայտնվել բեռնատարի թափքում:
22:10 • 16.10.16Տեսախցիկները ֆիքսել են Մոսկվայում մեծ արագությամբ ընթացող մեքենայի՝ հեծանվորդ երեխային հարվածելու պահը (տեսանյութ)Ներկա պահին ոստիկանության աշխատակիցները փնտրում են հանցագործին:
21:50 • 16.10.16Բալիում փլուզվել է 2 կղզիներ միացնող հետիոտն կամուրջը. 9 մարդ մահացել է, կա 42 վիրավորՆերկա պահին մութն ընկնելու պատճառով փրկարարական գործողություններն ստիպված են եղել դադարեցնել: Նախնական վարկածով` կամուրջի փլուզման պատճառ է դարձել կառույցի ծանրաբեռնվածությունը: Կամրջով անցնելիս է եղել կրոնական ծիսակատարությունից վերադարձող մարդկանց բազմությունը:
21:38 • 16.10.16Ռուսաստանում բեռնատարը բախվել է բազմաբնակարան բնակելի շենքին. կա 5 զոհ«Բեռնատար մեքենան դեռևս չպարզված պատճառով բախվել է Սովխոզնի փողոցում գտնվող երկհարկանի բազմաբնակարան շենքին: Նախնական տվյալների համաձայն` բեռնատարում գտնվող 6 մարդկանցից 5-ը զոհվել են, տուժած երեխան միջին աստիճանի ծանրությամբ տեղափոխվել է հիվանդանոց», - ասել է...
20:53 • 16.10.16Հոնկոնգում սատկել է աշխարհի ամենածեր պանդան (տեսանյութ)Ինչպես հաղորդում է BBC-ն, Ցզյա Ցզյա անունով մեծ պանդան 38 տարեկան էր, ինչը հավասարազոր է 100 տարուց ավելիի` մարդկային չափորոշիչներով:
20:44 • 16.10.16Երևանյան երկրորդ կիսամարաթոնը` լուսանկարներովՄայրաքաղաքում այսօր անցկացվեց արդեն ավանդական դարձած վազքի կիսամարաթոնը: Մեկնարկելով առավոտյան ժամը 09:00-ին Ս. Շահումյանի անվան հրապարակից՝ այն շարունակվեց մինչև 13:30-ը՝ ընդգրկելով 21,1 կմ վազքատարածություն:
20:27 • 16.10.16ԱՄՆ-ում լռակյաց տղամարդը վախեցրել է չարագուշակ ծաղրածուներին (տեսանյութ)Ամերիկացի կատակերգու Քրիս Մելբերգերը տեսանյութ է հրապարակել, որում լռակյաց տղամարդը վախեցնում է սարսափազդու ծաղրածուների դիմակներ կրող իր ընկերներին: Lenta.ru-ի փոխանցմամբ` տեսանյութը հրապարակվել է ամերիկացու թվիթերյան էջում:
20:14 • 16.10.16Աղվերանում կայացավ լեռնահեծանվասպորտի Հայաստանի անդրանիկ առաջնությունըՀայաստանի լեռնահեծանվային սպորտի ֆեդերացիան առաջին անգամ անցկացրեց լեռնահեծանվավազքի անդրանիկ առաջնությունը, որին ներկա էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
19:49 • 16.10.16ԱՄՆ-ում հաջողությամբ առանձնացրել են գլխի հատվածում իրար միացած երկվորյակներին. լուսանկարներԻնչպես հաղորդում է The Independent-ը, 16 ժամ տևած վիրահատությանը 40 բժշկական փորձագետ է մասնակցել: Նրանք վիրահատական միջամտությունն սկսել են հինգշաբթի առավոտյան և ավարտել ուրբաթ գիշեր` 02:00-ին:
19:36 • 16.10.16Սիրիայի ազատ բանակն ԻՊ-ի գրոհայիններից ազատագրել է Հալեպի Դաբիք քաղաքըՍիրիական ընդդիմադիր ազատ բանակի ստորաբաժանումները` թուրքական Զինուժի աջակցությամբ, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից մաքրել են երկրի հյուսիսային Դաբիք քաղաքը և Սորան շրջանը:
