ԱՄՆ-ում լռակյաց տղամարդը վախեցրել է չարագուշակ ծաղրածուներին (տեսանյութ)

20:27 • 16.10.16

Ամերիկացի կատակերգու Քրիս Մելբերգերը տեսանյութ է հրապարակել, որում լռակյաց տղամարդը վախեցնում է սարսափազդու ծաղրածուների դիմակներ կրող իր ընկերներին: Lenta.ru-ի փոխանցմամբ` տեսանյութը հրապարակվել է ամերիկացու թվիթերյան էջում:

Տեսանյութում երևում է, թե ինչպես են երկու տղամարդ մեքենայով մոտենում շենքի կայանատեղիին և այնտեղ լուռ կանգնած տղամարդու են նկատում: Վերջինիս տարօրինակ պահվածքը մեքենայում գտնվողների մոտ վախի զգացում է առաջացնում, թեև իրենք էլ վախենալու ծաղրածուների դիմակներով ու հագուստով էին:

Տղամարդը մի քանի վայրկյանով անհետանում է, ապա հանկարծակի սկսում է թակել մեքենայի պատուհանը: Արդյունքում՝ մեքենայի ուղևորները որոշում են հեռանալ այդ վայրից:

 Հիշեցնենք, որ անհայտ անձինք` սարսափելի ծաղրածուների կոստյումներ հագած, սկսել են հայտնվել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի փողոցներում օգոստոսի վերջերին: Նրանք շարունակաբար վախեցնում են անցորդներին:

 ԱՄՆ-ում նման չար կատակի համար արդեն 12 մարդ է ձերբակալվել: