ԱՄՆ-ում սպանվել է Facebook-ում անհատական էջ ունեցող հետին ոտքերի վրա քայլող արջը (տեսանյութ)
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում սպանվել է հետևի թաթերի վրա քայլելու շնորհիվ համացանցում հայտնի դարձած սև արջը, որը նույնիսկ իր սեփական էջն ուներ Facebook սոցցանցում:
Ինչպես տեղեկացնում է New York Daily News-ը, կենդանու հետևորդները սգում են նրա մահը, որին սպանել են որսորդները:
Նահանգի Վայրի բնաշխարհի հարցերով զբաղվող վարչությունում հաստատել են կենդանու մահը` նշելով, որ վիրավոր արջին իրենց մոտ էին բերել շաբաթվա սկզբին:














