«Շերեմետևո» օդանավակայանում արտակարգ վայրէջք է կատարել Հռոմ-Մոսկվա չվերթի օդանավը

23:54 • 16.10.16

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում արտակարգ վայրէջք է կատարել Հռոմ-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը:

Ինչպես հաղորդում է Life.ru-ն, օդանավի արտակարգ վայրէջքի պատճառ է դարձել օդանավի թևերի հետ կապված տեխնիկական խնդիրը:

Վայրէջքը կատարվել է տեղի ժամանակով 18:00-ին և բարեհաջող է անցել: Օդանավում 166 ուղևոր է գտնվել: Ներկա պահին ինքնաթիռը վերանորոգում են տեխնիկական մասնագետները: