Մի քանի ժամ հետո միայն հաջողվեց փլատակների տակից դուրս բերել 13-ամյա աղջկա մարմինը. RT-ի թղթակցի մանրամասները Հալեպի ռմբակոծությունից (տեսանյութ)
Russia Today գործակալության թղթակիցը դեպքի վայրից պատմել է արևմտյան Հալեպում գիշերային ժամերին տեղի ունեցած ռմբակոծության մասին, որի հետևանքով 13-ամյա աղջիկ էր զոհվել:
Թղթակցի խոսքով` բնակելի թաղամասերում գրոհայինների կողմից տեղի ունեցող ռմբակոծությունները գրեթե անդադար են: Դեպքի վայրում նկարահանված տեսանյութը լրագրողը հրապարակել է իր թվիթերյան էջում:
«Գիշերվա 12-ից բավականին դաժան ռմբակոծություններ են սկսվել: Ամեն 10-20 րոպեն մեկ պայթյուն էր լսվում, երբեմն` մի քանիսը: Բավականին ուժեղ ձայնով էին հնչում պայթյունները, ինչը նշանակում է, որ ծանր սպառազինություն է կիրառվել` Գազաբալոններից պատրաստված հրթիռներ և ռումբեր, որոնք լցված էին մեխերով ու պտուտակներով», - պատմել է RT-ի թղթակիցը:
Նրա խոսքով` ներկա պահին լուր կա երեք զոհի մասին, որոնց թվում է Սառա անունով 13-ամյա աղջիկը: Մահացել է նաև նրա 20-ամյա եղբայրը: Մի քանի ժամվա աշխատանքներից հետո հաջողվել է տան փլատակների տակից դուրս բերել աղջկա մարմինը:
East #Aleppo on total lockdown; rebels have mined & barricaded all 7 civilians crossings. This is the biggest hostage crisis in the world. pic.twitter.com/OyRYVX62BM
— Murad Gazdiev (@MuradGazdiev) October 14, 2016
It took rescuers six hours to reach Sara's body. Father had to be restrained. #Aleppo today (so far): 3 killed, 23 injured in rebel shelling pic.twitter.com/eOuSnfpzYV
— Murad Gazdiev (@MuradGazdiev) October 16, 2016
Digging 13 year old girl's body out of rubble right now. Rebel shelling pounded #Aleppo all night. Numerous dead. Excuse my language. pic.twitter.com/rwQLx8WgO2
— Murad Gazdiev (@MuradGazdiev) October 16, 2016










