Իրադարձային
-ից
-ը
18:05 • 08.04.16ԻՊ-ի գրոհայինները մահապատժի են ենթարկել 175 մարդու, որոնք առևանգվել են Դամասկոսի մոտիցԱվելի վաղ SANA գործակալությունը, վկայակոչելով Սիրիայի արդյունաբերության նախարարությունում աղբյուրի, հայտնել է, որ ահաբեկիչները Աբու աշ-Շամատ շրջանում առևանգել են Al Badia Cement ընկերության առնվազն 300 աշխատակցի:
17:31 • 08.04.16Պուտինը տեղեկացրել է Նազարբաևին ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ՌԴ-ի քայլերի մասինՇարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադարձությունների զարգացման վերաբերյալ կարծիքների փոխանակությունը՝ հաշվի առնելով վերջին օրերին Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ անցկացված հեռախոսազրույցները:
17:03 • 08.04.16Պուտինն Ավտանգության խորհրդում քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցըՀանդիպմանը մասնակցել են Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, Կրեմլի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը...
16:59 • 08.04.16«Ալիև՝ մարդասպան», «Կանգնեցրեք Ղարաբաղի դեմ ագրեսիան». բողոքի ցույց Բեռլինում (լուսանկարներ, տեսանյութ)Գերմանիայի Բեռլին քաղաքում արտգործնախարարության շենքի դիմաց այսօր՝ ապրիլի 8-ին, հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել:
16:45 • 08.04.16Հայերը քիչ են, բայց միշտ ուժեղ կլինեն, եթե միասին լինեն. իտալական Rai News 24-ի ռեպորտաժը շփման գծից (տեսանյութ)«Այսօրվա օրը, սակայն, հատուկ օր է զինվորների համար, ովքեր այստեղ են մնում օրուգիշեր»,- ասում է լրագրողը՝ հավելելով, որ նրանց ողջունելու է եկել հայտնի հաղորդավարուհի...
15:54 • 08.04.16«Օֆշորային սկանդալից» հետո ԵՄ-ն սպառնում է Պանամայի դեմ պատժամիջոցներ սահմանելՄոսկովիսին հայտարարել է, որ նման միջոցներ կսահմանվեն փողերի լվացման և հարկերի վճարումից խուսափելու դեմ պայքարին ուղղված աջակցությունից երկրի հրաժարվելու դեպքում։
15:51 • 08.04.16Երասխավանի դիրքերի ճանապարհին ՊՆ «Ուրալ» ավտոմեքենան ընկել ձորը. կա 1 զոհ, 10 վիրավոր«Այս պահին միայն կարող եմ հաստատել, որ դեպքը տեղի է ունեցել, զոհերի ու վիրավորների մասին տեղեկությունները ճշտվում են»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը...
15:47 • 08.04.16Դարեր շարունակ միայն տղամարդկանց համար հասանելի հնդկական տաճարն իր դռներն է բացել կանանց առաջՄոտ 500 տարի կանանց արգելվում էր մոտենալ դրան, հաղթահարել 9 աստիճաններն ու յուղ լցնել սուրբ քարի վրա։
15:31 • 08.04.16Սիրիայում կռվող գրոհայիններն առնվազն 85 զենիթային հրթիռ են ստացել. լրատվամիջոցներԱյդ մասին Sputnik գործակալությանն ասել է Հալեպում աղբյուրը՝ հավելելով, որ տվյալ ձեռքբերման վերաբերյալ բացահայտումն արվել է գրոհայինների գաղտնալսված հեռախոսազրույցից։
15:12 • 08.04.16Եթե ԼՂ-ն և ՀՀ-ն անհրաժեշտության դեպքում կիրառեն նոր տեխնոլոգիաներ, Ադրբեջանից ոչինչ չի մնա. Արտակ ԶաքարյանՄիջազգային կոչերն արդյունք չեն տալիս, որովհետև այն կրկին շարունակում է մնալ անհասցե և ըստ էության՝ ոչինչ չասող, ցանկու
15:09 • 08.04.16Բանակցություններին այլընտրանք չկա. Մեդվեդևը՝ Բաքվում«Ես ինքս ժամանակին դրա համար շատ ջանք եմ գործադրել, ցանկալի կլիներ, որ դա չկորչեր: Ամեն դեպքում, կարող եք չկասկածել՝ Ռուսաստանի Դաշնությունը կանի իրենից կախված ամեն բան»,- ասել է Մեդվեդևը:
14:55 • 08.04.16Համանախագահների՝ ԼՂ այցի ընթացքում Ստեփանակերտում ադրբեջանական անօդաչու է ոչնչացվել. Դավիթ ԲաբայանԵԱՀԿ Մինսկի խմբի Լեռնային Ղարաբաղ այցի ժամանակ Ստեփանակերտում ադրբեջանական անօդաչու թռչող սարք է նկատվել։ Այս մասին Twitter-ի միկրոբլոգում գրել է ԼՂ նախագահ Բակո...
14:53 • 08.04.16Ինչպես են ԼՂՀ հատուկ ջոկատայինները առգրավել ադրբեջանական «Ուրալ» ավտոմեքենան«ԼՂՀ ՊԲ-ը հաղորդում է, որ հայկական «սպեցնազը» (հատուկ նշանակության զորքեր) ադրբեջանական Տափկարա-Կոյունլու գյուղի հատվածից առգրավել է բեռնատար «Ուրալ» …
14:34 • 08.04.16Անհրաժեշտ է կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, քանի դեռ այն չի պայթել. Թոմաս դե Վաալի հոդվածըՇուրջ երեք տասնամյակ Հարավային Կովկասի լեռներում՝ Լեռնային Ղարաբաղ անունով հայտնի փոքր տարածքում, առկա է Եվրոպայի ամենավտանգավոր չլուծված հակամարտությունը, գրում է Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե...
12:36 • 08.04.16Քերին չհայտարարված այցով ժամանել է ԻրաքԱյդ մասին հայտնել է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ Ջոն Քիրբիին։
