Թուրքիայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 4 ոստիկան է զոհվել. ԶԼՄ-ներ
Թուրքիայի հարավարևելյան Հաքարի նահանգի Շեմդինլի քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 4 թուրք զինծառայող է զոհվել:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, վկայակոչելով թուրքական Hurriyet թերթը, պայթել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության գրոհայինների կողմից ճամփեզրին տեղադրված ռումբը:
Ինքնաշեն պայթուցիկը գործի է գցվել ճանապարհով ռազմական տրանսպորտի անցնելու պահին: Արտակարգ պատահարի թաղամասում ռումբը տեղադրած քուրդ ապստամբների չեզոքացման գործընթաց է իրականացվում:
Նշվում է, որ 2015-ի հուլիսից Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ զինված հակամարտության վերսկումից ի վեր քուրդ զինյալների հետ բախումների արդյունքում շուրջ 450 զինվորական և ոստիկան է մահացել: Թուրքիայի գլխավոր հրամանատարությունը հաղորդել է այդ նույն ժամանակահատվածում 4500 քուրդ ապստամբների ոչնչացնելու մասին:










