Թրամփը կաջակցի Ռուսաստանի հետ միայն այն պայմանավորվածություններին, որոնք կամրապնդեն Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգությունը․ Քուշներ

11:36 • 15.11.26

Թրամփը կաջակցի Ռուսաստանի հետ միայն այն պայմանավորվածություններին, որոնք կամրապնդեն Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգությունը։ X սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ջարեդ Քուշները։

«Ցանկացած վերջնական համաձայնագիր պետք է հավանության արժանանա համապատասխան կողմերի կողմից։ Նախագահ Թրամփը կաջակցի միայն այն պայմանավորվածություններին, որոնք կամրապնդեն Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգությունը և կնվազեցնեն ապագայում հակամարտությունների առաջացման հավանականությունը»,- նշել է նա։