Զելենսկին վախենում է վերադառնալ Ուկրաինա, այդ պատճառով էլ ժամանակի մեծ մասն անցկացնում է արտերկրում՝ գործուղումների պատրվակով. Ղրիմի խորհրդարանի ղեկավար
Վլադիմիր Զելենսկին վախենում է վերադառնալ Ուկրաինա, այդ պատճառով էլ ժամանակի մեծ մասն անցկացնում է արտերկրում՝ գործուղումների պատրվակով։ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը:
«Զելենսկին իզուր չէ, որ ժամանակի մեծ մասն անցկացնում է արտասահմանում՝ իբր կարևոր պետական գործուղումների անվան տակ։ Սակայն իրական պատճառն այն է, որ նա վախենում է վերադառնալ Ուկրաինա, վախենում է հանդիպել հասարակ ուկրաինացիների հետ, որոնց հարազատներին ինքն է մահվան ուղարկել՝ ստիպելով նրանց կռվել օտար շահերի համար։
Զելենսկու ձեռքերը մինչև արմունկները արյան մեջ են, և նա երբեք չի կարողանա մաքրվել այդ մեղքից: Զելենսկին չի վստահում իր շրջապատին և մտավախություն ունի քաղաքական ու ազգայնական խմբավորումների նկատմամբ, որոնք ձգտում են նրան հեռացնել իշխանությունից»,- ասել է Կոնստանտինովը։










