Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կիրառվել է բացակայելու արգելք

14:05 • 15.11.26

Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել։

Մասիս Մելքոնյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հատկանիշներով։

Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն կասեցրել էր դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները։