Եվրոպացիները չեն հասկանում, թե ինչ դեր կարող են ունենալ Ուկրաինայի հարցով բանակցություններում․ Լավրով

13:30 • 15.11.26

Եվրոպացիները չեն հասկանում, թե ինչ դեր կարող է իրենց վերապահվել Ուկրաինայի հարցով բանակցություններում, և նրանց հայտարարությունները դա հաստատում են։ Հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Նրանց (եվրոպացիների՝ խմբ.) հայտարարությունները հաստատում են, որ նրանք չեն հասկանում, թե ինչ դեր կարող է իրենց վերապահվել։ Հավանաբար, նրանք հասկանում են, որ գնացքը հեռանում է, և ցանկանում են փորձել ցատկել վերջին վագոնի աստիճանին»,- նշել է նա։

Հինգշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։

Մոսկվայում հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ եվրոպական երկրները փորձում են միանալ Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացին, սակայն նախ պետք է հստակեցնեն՝ արդյոք ցանկանում են պատերազմ, թե խաղաղություն։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ Եվրոպայի մինչ այժմ իրականացրած բոլոր գործնական քայլերը վկայում են հակամարտությունը շարունակելու ձգտման մասին։