Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն
Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր: Ասել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը։
ԱՄՆ նախկին նախագահն իր «Խոստացիր ինձ, Ամերիկա» հուշագրությունում գրում է, որ իր և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հարաբերությունները երբեմն լարված են եղել։ Նրա խոսքերը մեջբերում է Newsweek-ը։
Բայդենը դժգոհում է նաև Զելենսկու «քմահաճությունից և համառությունից»՝ նշելով, որ վերջինս մշտապես Վաշինգտոնից պահանջում էր լրացուցիչ զենք և ֆինանսական օգնություն։










