Համագործակցություն կլինի, երբ ՄԱԳԱՏԷ-ն դատապարտի ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիան. Բաղայի
ՔանիդեռՄԱԳԱՏԷ-ն չի դատապարտել ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ագրեսիան՝ համագործակցության ուղղությամբ առաջընթացն անհնար է։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական հարձակումները։
Իրանցի դիվանագետը մեկնաբանել է երկրի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական հարձակումների մասին հարցը:
«Քանի դեռ ՄԱԳԱՏԷ-ն ուղղակիորեն և աներկբա չի ընդունում այդ հարձակումների պատճառով առաջացած իրավիճակում իր պատասխանատվությունը, տվյալ գործակալության հետ համագործակցության մեջ որևէ փոփոխություն հնարավոր չէ սպասել», – ընդգծել է իրանցի դիվանագետը:
Ավելի վաղ Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտարարել էր, որ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների վերադարձն Իրանի միջուկային օբյեկտներ անհնար է՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի նոր հարվածների մշտական սպառնալիքները:










