Ուկրաինայի կարգավորումը և Եվրոպայի անվտանգությունը մեկ ամբողջություն են. Պեսկով

13:51 • 15.11.26

Ուկրաինայի հակամարտության կարգավորումը կապված կլինի եվրոպական մայրցամաքում անվտանգության նոր ճարտարապետության հետ՝ այս երկու բաները չեն կարող գոյություն ունենալ առանց մեկը մյուսի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ եվրոպացիների միասնական չլինելը խանգարում է նրանց ժամանակին որոշումներ կայացնել, որն արգելակում է ամեն ինչ։

«Ակնհայտ է, որ այսպես թե այնպես՝ Ուկրաինայի կարգավորումը կապված կլինի եվրոպական մայրցամաքում անվտանգության նոր ճարտարապետության հետ։ Սրանք երկու բաղկացուցիչներեն, որոնք չեն կարող գոյություն ունենալ մեկն առանց մյուսի», - ասել է Պեսկովը «Վեստի» լրատվական ծառայության լրագրող Պավել Զարուբինին։

Նրա խոսքով՝ եվրոպացիների հետ անվտանգության ճարտարապետության քննարկումն անօգուտ կլինի, եթե նրանք խաղաղություն չուզենան։

«Իհարկե, ինչ-որ փուլում եվրոպացիների հետ դա պետք է քննարկել։ Այլ բան, եթե նրանք իրականում խաղաղություն չուզենան, այդ դեպքում դա անօգուտ կլինի», - ասել է Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցչի կարծիքով՝ եվրոպացիների ոչ միասնականությունը խանգարում է նրանց ժամանակին որոշումներ կայացնել։

«Նրանք պարզապես իրենց տարանջատվածության պատճառով չեն կարողանում ժամանակին ինչ-որ որոշումներ կայացնել։ Դա արգելակում է ամեն ինչ: Արդյոք նրանք, այնուամենայնիվ, հնարավորություն և ուժ կգտնեն իրենց մեջ՝գալու որևէ ընդհանուր հայտարարի և արագ գործելու՝կտեսնենք: Առայժմ նման բան չկա»- ասել է նա։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով Ռուսաստանը պատրաստ է երկխոսության եվրոպական ներկայացուցիչների հետ, եթե նրանք ունեն համապատասխան լիազորություններ և իսկապես շահագրգռված են խաղաղության հաստատմամբ: