«Բարսելոնա»-ի լեգենդները հաղթել են «Այաքս»-ի լեգենդներին գերգոլառատ խաղում
«Բարսելոնայի» լեգենդները ընկերական հանդիպման շրջանակում 7։4 հաշվով հաղթել են «Այաքսի» լեգենդներին։ Հանդիպումը կայացել է կիրակի օրը՝ «Յոհան Կրոյֆ Արենայում», և նվիրված է եղել Յոհան Կրոյֆի հիշատակին, որը նշանակալի հետք է թողել երկու ակումբների պատմության մեջ՝ որպես ֆուտբոլիստ և մարզիչ։
«Այաքսի» կազմում խաղադաշտ են դուրս եկել, մասնավորապես, Ռաֆայել վան դեր Վարտը, Ուեսլի Սնեյդերը, Էդվին վան դեր Սարը, Կլաս-Յան Հունտելարը, Յարի Լիտմանենը և Պատրիկ Կլյույվերտը։
«Բարսելոնայի» կազմում հանդես են եկել Խավիեր Սավիոլան, Էրիկ Աբիդալը, Ռուդ Հեսպը և Լյուդովիկ Ժյուլին։ Լիտմանենն ու Կլյույվերտը տարբեր տարիների հանդես են եկել նաև կատալոնական ակումբում։
Հանդիպման ամենաարդյունավետ ֆուտբոլիստներն են դարձել Կլաս-Յան Հունտելարը և Խավիեր Սավիոլան, որոնք երկուական գոլ են խփել։











