Միջnւկային ծրագրի մասին հարցը չի բարձրացվել Իրանի և ԱՄՆ-ի բանակցություններում. Բաղայի
Միջուկային ծրագրի մասին հարցը չի բարձրացվել Իրանի և ԱՄՆ-ի բանակցություններում, քանի դեռ երկխոսությունն այլ փուլում է, Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը
«Հիմա մենք ընդհանրապես այդ փուլում չենք։ Մենք այս ամբողջ ընթացքում սկզբունքորեն չենք քննարկում և չենք քննարկել միջուկային թեմայի հետ կապված մանրամասները։ Թեհրանն անպատասխան չի թողնի երկրին ուղղված ոչ մի հարված»,- ասել է Էսմայիլ Բաղաին։










