ԱՄՆ-ն առաջին անգամ Ճապոնիայում գտնվող իր ռազմակայանում տեղակայել է F-15EX կnրծանիչներ

16:54 • 15.11.26

Արդիականացված F-15EX կործանիչներ են տեղակայվել ԱՄՆ ռազմաօդային ուժերի «Կադենա» ավիաբազայում, որը գտնվում է Ճապոնիայի հարավում՝ Օկինավա կղզում։ Այս մասին հայտնել է Ճապոնիայի հանրային հեռարձակողը։

Նշվում է, որ այս արդիականացված մարտական ​​ինքնաթիռներն առաջին անգամ տեղակայվել են Միացյալ Նահանգների սահմաններից դուրս գտնվող ռազմակայանում։

Նախատեսվում է առաջիկա մի քանի տարիների ընթացքում Օկինավայում տեղակայել ընդհանուր առմամբ 36 նման կործանիչ։

Չորրորդ սերնդի F-15EX կործանիչն ունակ է տեղափոխել մինչև 13,3 տոննա բեռ. այս ցուցանիշը գերազանցում է նույնիսկ որոշ ռմբակոծիչների հնարավորությունները։

Դրա բեռնունակությունը մոտավորապես կրկնակի մեծ է Ճապոնիայում ներկայումս տեղակայված հին F-15 կործանիչների համեմատ։