Ուկրաինական ԱԹՍ-ները հարվшծներ են հասցրել Նիժնեկամսկին և Տագանրոգին. ASTRA
Այս գիշեր ուկրաինական անօդաչու թռչող սարքերը թիրախավորել են «Նիժնեկամսկնեֆտեխիմ» գործարանը Ռուսաստանի Թաթարստան հանրապետության Նիժնեկամսկ քաղաքում: Ուկրաինական մոնիթորինգային տելեգրամյան ալիքների համապատասխան հաղորդումները հաստատել է ASTRA հրատարակության վերլուծությունը:
Ինչպես նշում է Current Time նախագիծը, «Նիժնեկամսկնեֆտեխիմ»-ը Եվրոպայում խոշորագույն նավթային համալիրներից է, որը սինթետիկ կաուչուկ է արտադրում:
Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում ուկրաինացիների հարվածներից երկու էլեկտրական ենթակայան է վնասվել: Մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը հաղորդել է, որ հարձակման հետևանքով զոհվել է «Տագանրոգ-10» ենթակայանի գլխավոր ինժեները, ևս հինգ մարդ տուժել է «անօդաչուների բեկորների» ընկնելու հետևանքով:
Հարված է հասցվել նաև Դոնի Ռոստովը և Տագանրոգը բռնակցված Ղրիմին կապող Р-280 «Նովոռոսիա» ավտոմայրուղու մի հատվածին, ինչի հետևանքով Նեկլինովսկի շրջանում կամուրջ է փակվել երթևեկության համար:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է գիշերը 553 ուկրաինական անօդաչու թռչող սարք խոցելու մասին, ինչը զգալիորեն շատ է վերջին շրջանում միջին թվից:











