Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են երկու երկրների համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

14:42 • 15.11.26

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ: Հայտնում են Կառավարությունից։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Մոլդովա համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, կարևորվել է առևտրատնտեսական կապերի խորացման ուղղությամբ համատեղ հետևողական քայլերի իրականացումը: Ընդգծվել է նաև Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը, ինչը նոր ազդակ կհաղորդի հարաբերությունների ընդլայնմանը տարբեր ոլորտներում: 

Նիկոլ Փաշինյանը և Վասիլե Տոֆան մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի շուրջ: