Պատկերացրեք հանենք մեր երկրի հիմքը. Նարեկ Կարապետյանը՝ Անկախության հռչակագրի, նոր Սահմանադրության մասին

21:06 • 15.11.26

Պատկերացրեք հանենք մեր երկրի հիմքը, ասել է Նարեկ Կարապետյանը՝ Անկախության հռչակագրի, նոր Սահմանադրության մասին ամփոփելով այսօրվա իրազեկման ակցիան։

«Եղե՞լ է մի դեպք, որ Հայաստանի Հանրապետության հանրության 90%-ը կողմ լինի մի բանի։ Միակ բանը, որին կողմ է եղել դա նոր Սահմանադրության հռչակագրի դեմ լինելն է։ Պառակտումից զերծ բան է սա։ Այնտեղ շատ կարևոր բան կա Ցեղասպանության մասին, շատ կարևոր բան կա ամբողջ երկրի ապագայի մասին։ Այդ հիմքը դրված է։ Պատկերացրեք հանենք մեր երկրի հիմքը ու հիշենք ամենակարևոր բանը, որ մենք, մեր իշխանությունը, մեր պետությունը ստեղծվել է մեր ժողովրդի կամքով։

Անկախության հռչակագիրը մեր ժողովրդի կամքով է , առաջին Սահմանադրությունը ընդունվել է մեր ժողովրդի կամքով։ Իսկ հիմա, դա աննկարագրելի է, երբ քո հակառակորդը, երեկվա թշնամին քեզ պարտադրում է փոխել այն: Այսինքն լեգիտիմությունը այս ժողովրդից չի գալիս, լեգիտիմությունը գալիս է հարևան, ոչ ժողովրդավար ղեկավարից»,- ասել է նա։