Լույս աշխարհ է եկել Բելգիայի արքայազն Ամեդեոյի դուստրը (լուսանկարներ)
Բելգիայի թագավորական պալատը երեքշաբթի հայտարարել է, որ Բրյուսելում լույս աշխարհ է եկել արքայազն Ամեդեոյի և նրա կնոջ` Էլիզաբեթ Մարիա Ռոսբոխի դուստրը:
Ինչպես նշում է Euromag-ը, արքայադուստր Աստրիդի և արքայազն Լորենացի ավագ որդին Բելգիայի Ալբեր II արքային և Պաոլա թագուհուն նոր կարգավիճակ է շնորհել` նախապապ և նախատատ:
Բելգիայի թագավորական պալատի թվիթերյան պաշտոնական էջում հաղորդվում է, որ երեխան ծնվել է 3.3 կգ քաշով և 52 սմ հասակով: «Մայրն ու դուստրն իրենց լավ են զգում», - մեջբերում է La Libre պարբերականը:














