ԵԱՏՄ երկրները քննարկել են ՄՄ տարածքում «շարժիչային տրանսպորտային միջոցների արդյունաբերության» պայմանները

20:01 • 18.05.16

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության հարցերով խորհրդատվական կոմիտեի` մայիսի 17-ին կայացած նիստում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների լիազոր մարմինների ներկայացուցիչները քննարկել են Բարձրագույն Եվրասիական տնտեսական միության № 72  որոշման իրագործմանն ուղղված քայլերը: 

 

Ինչպես նշվում է ԵՏՀ մամուլի հաղորդագրության մեջ, խոսքը վերաբերում է «Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածության անդամ երկրների տարածքներում «շարժիչային տրանսպորտային միջոցների արդյունաբերություն» հասկացության կիրառման պայմանների մասին» որոշմանը:


Քննարկումների արդյունքում կողմերը հստակեցրել են ճանապարհային քարտեզի սահմանման ժամկետները` հաշվի առնելով Միության կազմում էլեկտրոնային անձնագրերի շահագործման   ծրագրերը:

 
 

ԵԱՏՄ երկրները քննարկել են ՄՄ տարածքում «շարժիչային տրանսպորտային միջոցների արդյունաբերության» պայմանները