Իրադարձային
-ից
-ը
10:39 • 05.04.16ԵԱՀԿ մշտական խորհուրդն այսօր Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ նիստ կանցկացնիՄԽ համանախագահներ դեսպան Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրյոն (Ֆրանսիա) կտեղեկացնեն խորհրդին իրավիճակի և հակամարտության կարգավորման ուղիների որոնման ուղղությամբ հետագա քայլերի մասին։
10:15 • 05.04.16Էրդողանը պատմություն չգիտի. ԼՂ-ի իրական տերերը հայերն են. Սերժ ԹանկյանՍերժ Թանկյանը խոստանում է, որ Արևելյան Թուրքիան նույնպես մի օր կվերադառնա իր իսկական տերերին: «Էս մարդը (Էրդողանը) էնքան ապուշ է, որ ցանկացած մեկը, ով նրա կողքին է կանգնում կամ աջակցում, նույնպիսի ապուշի տեսք է ստանում»,- գրել է Թանկյանը:
10:04 • 05.04.16ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի այդ թվում նաև ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա. ԱՄՆ պետդեպՆա կոչ է արել կողմերին վերադառնալ այդ գործընթացին, նվազեցնել իրավիճակի լարվածությունը, դադարեցնել շարունակվող ռազմական գործողությունները, վերադառնալ Մինսկի խմբի շրջանակում տարվող բանակցային գործընթացին:
08:48 • 05.04.16Լոսանջելեսաբնակ հայերը բողոքի ակցիա են կազմակերպել ընդդեմ Ադրբեջանի հարձակողական գործողությունների (լուսանկարներ, տեսանյութ)Ինչպես հայտնում է Tert.am-ի թղթակիցը Գլենդեյլից, հրապարակում հավաքված երիտասարդները կատարում են ռազմահայրենասիրական, ազգային երգեր, Տերունական աղոթք են կարդում, վանկարկում են տարբեր կարգախոսներ։
23:41 • 04.04.16ԵԺԿ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով բանաձև է ընդունել«Վճռականորեն աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ղեկավարությամբ բանակցային գործընթացին վերադարձին»,-ասվում է ԵԺԿ հաղորդագրության մեջ:
22:38 • 04.04.16Հրապարակվել են 3 զոհված զինծառայողների անուններՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը զոհված զինծառայողների անուններ է հրապարակել.1. ՀՀՍ ծառայության պետ մ-ր Թորոյան Հայկ Վահանի, ծնվ. 1985թ., ԶՈՒ-ում 2002թ.-ից, Արաբկիրի ԶԿ, հասցե` ք. Երևան,2. 2հգմ 2 հխդ հրամանատար ավ լ...
21:59 • 04.04.16Սիսիանի կամավորական խմբի ավտոբուսի ռմբակոծության հետևանքով զոհվել են Դարբաս և Ախլաթյան համայնքների ղեկավարներըՄարտակերտի ճանապարհին հակառակորդի կողմից Սիսիանի կամավորական խմբի ավտոբուսի գնդակոծման հետևանքով զոհվել են Սյունիքի մարզի Դարբաս համայնքի ղեկավար Մայիս Միրզոյանը և...
20:30 • 04.04.16Սերգեյ Լավրովն ու Ջոն Քերին կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները ՂարաբաղումՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երկուշաբթի հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:
20:16 • 04.04.16Կանադացի պատգամավորը իր համերաշխությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդինԱրևմտյան տարածաշրջանի և Վանկուվերի Հայ երիտասարդական հիմնադրամի ներկայացուցիչները Վանկուվերում հանդիպում են անցկացրել Կանադայի խորհրդարանի անդամ Դոն Դևիսի հետ:
19:37 • 04.04.16Գերմանիայի իշխող կուսակցության պատգամավորը դատապարտել է Ադրբեջանի հարձակումները ԼՂ-ի նկատմամբԳերմանահայկական ֆորումի նախագահ, Գերմանիայի Բունդեսթագի քրիստոնեադեմոկրատական միության պատգամավոր Ալբերտ Վայլերը խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում...
18:59 • 04.04.16Բոլոր վիրավորները մեր երկրի Նախագահին հայտնեցին, որ իրենք պարտադիր պետք է շարք վերադառնան. Մուրացան հոսպիտալի տնօրեն (տեսանյութ)«Պետք է ասեմ, որ մեր զինծառայող վիրավորների մարտական ոգին շատ բարձր է, և մեր երկրի ղեկավարությունը, որ այսպիսի ուշադրության կենտրոնում է պահում...»։
18:38 • 04.04.16Փաստ է, որ Ադրբեջանի բլից-կրիգը տապալվեց. Արծրուն ՀովհաննիսյանՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեկ մասնագիտական դիտարկում է ներկայացրել, իր իսկ խոսքով, նրանց համար, ովքեր զբաղված են մարտական գործողությունների ընթացքի ու կողմերի...
17:42 • 04.04.16Մեր դիրքորոշումը եղել և մնում է անփոփոխ՝ մենք խաղաղություն ենք ցանկանում Կովկասում. Վրաստանի խորհրդարանի խոսնակՈւսուպաշվիլին անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման առնչությամբ և հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները շրջահայաց կգտնվեն։
17:35 • 04.04.16Վերջերս էր, որ Ճգնաժամային խումբը նախազգուշացրել էր ԼՂ հակամարտության փոփոխվող դինամիկայի մասին. Կառլ ԲիլդտՀոդվածագիրը նշում է, որ առնվազն չորս փոփոխություն է տեղի ունեցել, որոնց պետք է ուշադրություն դարձնեն ԵՄ բարձրագույն ներկայացուցիչը և ԵՄ անդամ պետությունները:
17:24 • 04.04.16Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պատրաստ է Ղարաբաղյան հակամարտության կողմերին տրամադրել միայն մարդասիրական օգնություն«Մեր դերը բացառապես մարդասիրական է։ ԿԽՄԿ-ն ներգրավված չէ խաղաղ բանակցությունների գործընթացում»,- ընդգծել է նա։
