Կանադացի պատգամավորը իր համերաշխությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին
Արևմտյան տարածաշրջանի և Վանկուվերի Հայ երիտասարդական հիմնադրամի ներկայացուցիչները Վանկուվերում հանդիպում են անցկացրել Կանադայի խորհրդարանի անդամ Դոն Դևիսի հետ` քննարկելով վերջին օրերին Ադրբեջանի դրսևորած ագրեսիան Լեռնային Ղարաբաղում:
Ինչպես հաղորդում է Horizon Weekly-ն` պարոն Դևիսը, լսելով բոլոր փաստերը, ևս մեկ անգամ իր համերաշխությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքին:
Կանադացի պատգամավորը խոստացել է կապ հաստատել Կանադայի Նոր ժողովրդավարական կուսակցության ղեկավար Թոմ Մուլքեյրի և արտաքին գործերով վերլուծաբան Հելեն Լավերդիերի հետ և խնդրել վերջիններիս ադրբեջանական բռնի ագրեսիան դատապարտող հայտարարություն անել:











