ԵԱՀԿ մշտական խորհուրդն այսօր Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ նիստ կանցկացնի
ԵԱՀԿ մշտական խորհուրդն այսօր Վիեննայում Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ նիստ կանցկացնի՝ Մինսկի խմբի անդամների մասնակցությամբ, հայտնում է РИА Новости-ն։
Ինչպես և սպասվում է՝ Մինսկի խմբի համանախագահներ դեսպան Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրյոն (Ֆրանսիա) կտեղեկացնեն խորհրդին իրավիճակի և հակամարտության կարգավորման ուղիների որոնման ուղղությամբ հետագա քայլերի մասին։
Բացի այդ, օրվա ընթացքում Մինսկի խմբի մասնակիցները, որում ներառված են նաև ներկայացուցիչներ Հայաստանից, Բելառուսից, Գերմանիայից, Իտալիայից, Շվեդիայից, Ֆինլանդիայից, Թուրքիայից և Ադրբեջանից, հանդիպումներ և խորհրդակցություններ կունենան։
ԵԱՀԿ մշտական խորհուրդը յուրաքանչյուր շաբաթ հավաքվում է Վիեննայում, որպեսզի քննարկի կազմակերպության երկրներում ընթացիկ իրադարձությունները և համապատասխան որոշումներ կայացնի: Այն հավաքվում է մասնակից երկրների մշտական ներկայացուցիչների մակարդակով` նախագահի գլխավորությամբ։










