Սերգեյ Լավրովն ու Ջոն Քերին կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում

20:30 • 04.04.16

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երկուշաբթի հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն` արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները տարածաշրջանում:


«Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները լուրջ մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրմամբ` հաստատելով ռազմական գործությունները անհապաղ դադարեցնելու  կոչը:  Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը` աջակցելու  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Լավովն ու Քերին դատապարտել են առանձին «արտաքին խաղացողների»  փորձերը` խթանելու առճակատումը Ղարաբաղում»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:


Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: 

 

Սերգեյ Լավրովն ու Ջոն Քերին կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում