Իրադարձային
-ից
-ը
15:40 • 10.07.23Շրջանների զգալի մասում և Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՀուլիսի 10-ի կեսօրից հետո, 11-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
15:33 • 10.07.23Կուլեբան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն համաձայնել է Ուկրաինային իր կազմ ընդունել պարզեցված ընթացակարգովՆԱՏՕի անդամ երկրները փոխհամաձայնության են եկել՝ վերացնելու Ուկրաինայի համար հյուսիսատլանտյան դաշինքին միանալու ճանապարհին Անդամակցության գործողությունների ծրագիրը ԱԳԾ։ Այս մասին երկուշաբթի՝ հուլիսի 10ին, Twitterում
15:05 • 10.07.23Ստեփանակերտի փողոցներից մեկում օձ է հայտնվելՍողունին հայտնաբերելու և բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով, անմիջապես դեպքի վայր է մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը։ Տեղզննման աշխատանքների արդյունքում օձը հայտնաբերվել է:
14:48 • 10.07.23Տեղի է ունեցել Պուտին-Պրիգոժին հանդիպում. Կրեմլը հաստատել էՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմական ապստամբության փորձից հինգ օր անց Կրեմլում հանդիպել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավարության հետ, հայտնել է պետության ղեկավարի մամուլի
14:34 • 10.07.23Նման պահվածքը դանակով հարված է թիկունքից. ՌԴ Դաշնության խորհրդում մեկնաբանել են Էրդողանի՝ «Ազով»-ի հրամանատարներին Կիևին հանձնելու որոշումըԱնկարայի կողմից Կիևին «Ազով» ազգային գումարտակի (Ռուսաստանի Դաշնությունում արգելված է և ճանաչված է ահաբեկչական)՝ Թուրքիայի տարածքում գտնվող հրամանատարների հանձնումը՝ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտմամբ, ինչպես նաև հայտարարությունները ՆԱՏՕ Ուկրաինայի...
14:02 • 10.07.23Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 299-իՎարակվածներից 203-ը երեխաներ են, 96-ը` մեծահասակ:
13:37 • 10.07.23Ադրբեջանցիները կրակել են Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ (տեսանյութ)Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
13:25 • 10.07.23Պետք չէ կրակի վրա յուղ լցնել. Չինաստանը քննադատել է ԱՄՆ-ի՝ Ուկրաինային կասետային զենք մատակարարելու որոշումըՉինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից կասետային զինամթերքի մատակարարումն Ուկրաինային կարող է հանգեցնել հումանիտար խնդիրների։ Նա կոչ է արել «զգույշ լինել» նման զինամթերք Ուկրաինա տեղափոխելու որոշման հարցում։
13:12 • 10.07.23Նախիջևանում ադրբեջանցի սահմանապահ է ինքնասպան եղելԴեպքի մասին տեղեկություն է ստացվել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության զինդատախազությունում։ Հարուցվել է քրեական գործ։
13:11 • 10.07.23Ամարասի վանական համալիրի բակում հայտնաբերվել են անցյալ դարասկզբի հորիզոնական հորաններ. «Լույս» հիմնադրամ (լուսանկարներ)Անցյալ դարասկզբին վանքային համալիրն օգտագործվել է կոլտնտեսության կողմից: Այդ իսկ պատճառով դժվար է այսօր ասել, թե հորանն ինչի համար է կառուցվել և ինչին է ծառայել:
13:05 • 10.07.23Երևանում 2023 թվականին կփոխարինվի շուրջ 500 վերելակԵրկրորդ փուլի պայմանագրով կտեղադրվի ևս 400 վերելակ, 124 հասցեում գործընթացն արդեն մեկնարկել է:
13:02 • 10.07.23Ադրբեջանում ձերբակալվել է Աֆղանստանի մի քաղաքացի, որը երկրում ահաբեկչություն էր ծրագրումԱդրբեջանի պետական անվտանգության ծառայությունը երկուշաբթի հայտարարել է, որ ձերբակալվել է Աֆղանստանի մի քաղաքացի, որը երկրում ահաբեկչություն էր ծրագրում, գրում է ՏԱՍՍը։«Քննության արդյունքում պարզվել է, որ Աֆղան
12:57 • 10.07.23Բեռնատար ավտոմեքենան գլորվել է ձորըՊարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գ․ Հ․, ծնված 1971 թ.) գլորվել է ձորը (մոտ 100 մ)․ առկա է վառելիքի արտահոսք:
12:55 • 10.07.23Ուկրաինան ԱՄՆ-ին վստահեցրել է, որ կասետային զինամթերք չի օգտագործի Ռուսաստանի տարածքում. ՍալիվանՍալիվանն այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ մի շարք դեմոկրատ օրենսդիրներ մտահոգություն են հայտնել նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից Կիևին կասետային զինամթերք մատակարարելու որոշման վերաբերյալ:
12:53 • 10.07.23Փաշինյանին է ներկայացվել Կոտայքի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերըԽորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը և պաշտոնատար այլ անձինք:
