Իրադարձային
-ից
-ը
13:30 • 24.06.21Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին մեկ այլ զորամաս է բացելՀունիսի 24-ին Լեռնային Ղարաբաղի`Հայաստանի հետ սահմանին գտնվող և 44-օրյա պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած Որոտանի (Կուբաթլու) շրջանի տարածքում Ադրբեջանը նոր զորամաս է բացել, գրում է minval.az-ը:
13:17 • 24.06.21Թուրքիայի ընդդիմադիր ուժերը երկխոսության և թափանցիկության բացակայության պատճառով լքել են կանանց նկատմամբ բռնության հարցերով հանձնաժողովըԹուրքիայում խորհրադարանական ընդդիմադիր կուսակցությունները դուրս են եկել կանանց նկատմամբ բռնություննորի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի կազմից, հայտնում է Ahval թերթը։
13:17 • 24.06.21Զանգակատուն գյուղի սահմանամերձ տարածքում այրվել է 110 հա խոտածածկ տարածքՀրդեհը մեկուսացվել է ժամը 10։20-ին, մարվել՝ 11։05-ին: Այրվել է մոտ 110 հա խոտածածկ տարածք։
13:05 • 24.06.21Կանադայում հայտնաբերվել են հարյուրավոր անանուն մանկական գերեզմաններԿանադայի տեղաբնիկների մի խումբը հայտնել է նախկին գիշերօթիկ դպրոցի հարակից տարածքում երեխաների մի քանի հարյուր անանուն գերեզմանների հայտնաբերման մասին: Այս մասին գրում է National Post-ը` մանրամասնելով, որ գիշերօթիկ դպրոցը ժամանակին նախատեսված է տեղել աբորիգեն երեխաների համար:
12:53 • 24.06.21ՍԴ-ն ՄԻՊ դիմումով կասեցրել է պետական 3 ԲՈՒՀ-ի հոգաբարձուների խորհուրդների կազմի փոփոխություններին վերաբերող Կառավարության որոշման գործողությունըՀատուկ արձանագրում եմ, որ դիմումով վիճարկվող դրույթներն ամրագրող նախագծերի հանրային քննարկման գործընթացը լիարժեք չի ապահովվել:
12:51 • 24.06.21Ինձ ինչո՞ւ հաշվի չեք առնում, ես էլ եմ եղել բիզնեսմեն, բայց վերջին 7 ամսում օրական միջինը 15 ժամ աշխատել եմ․ Վահան Քերոբյանը՝ Խաչատուր Սուքիասյանի, Գուրգեն Արսենյանի՝ ՔՊ ցուցակում լինելու մասինՆախարարը նշեց, թե Խաչատուր Սուքիասյանին չի ճանաչում, ճանաչում է Գուրգեն Արսենյանին:
12:47 • 24.06.21Խրախուսելով պատվաստումը. ՌԴ-ում կինը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ և բնակարան շահելԽաղարկությունն անցկացվել է մայիսի 14-ից հունիսի 20-ն ընկած ժամանակահատվածում պատվաստված անձանց շրջանում՝ խաղարկելով մոտ 2,5 միլիոն ռուբլի արժողությամբ մեկ բնակարան և 10 սմարթֆոն։
12:39 • 24.06.21Իրանի նորընտիր նախագահ Ռայիսին հրավիրվել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերով 26-րդ համաժողովինՀամաժողովին մասնակցելու դեպքում դա, ամենայն հավանականությամբ, Իրանի նախագահի առաջին արտասահմանյան այցը կլինի։
12:30 • 24.06.21«Հայաստան» դաշինքն այսօր բողոքի ակցիա է անելու դատախազության դիմաց. Արմեն Չարչյանի կալանավորումը համարում են քաղաքական հետապնդումԱրմեն Չարչյանի փաստաբանները հրատապ միջնորդություն են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով իրացնել հայեցողական լիազորությունը՝ վերացնել կալանավորումը որպես խափանման միջոց։
12:19 • 24.06.21Վաղը ժամանակավորապես կդադարեցվի Վանաձորի որոշ հատվածների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Լոռու մարզի
12:18 • 24.06.21ՀՀ-ում համերաշխության օրակարգը պարտվել է, հաղթել են «մուրճի» և «մանգաղի» օրակարգերը․ մենք շարունակելու ենք մեր արտախորհրդարանական գործունեությունը․ Էդմոն ՄարուքյանԸնդունելով ընտրությունների արդյունքները՝ շարունակելու ենք մեր արտախորհրդարանական գործունեությունը։ Այս մասին այսօր կայացած մամուլի․․․
12:11 • 24.06.21«Ուզում եմ ամուսնանալ և կրկին երեխա ունենալ, բայց չեմ կարող»․ Բրիթնի Սփիրսը դատարանին խնդրել է դադարեցնել իր նկատմամբ հոր խնամակալությունըԵրգչուհին նաև հայտարարել է, որ իր կյանքը վերահսկող մարդիկ իրեն թույլ չեն տալիս ամուսնանալ ընկերոջ հետ և կրկին երեխաներ ունենալ։ «Ես ուզում եմ ամուսնանալ և երեխա ունենալ։ Բայց ինձ ասացին, որ խնամակալության տակ գտնվելով՝ չեմ կարող դա անել»,- դատարանում հայտնել է Սփիրսը։
12:02 • 24.06.21Վարչապետի գալուց բոլորս ոտքի կանգնենք․ վարչապետի աշխատակազմի արարողակարգի պատասխանատուն՝ կառավարության անդամներին (տեսանյութ)Այսօր՝ մինչ կառավարության նիստի սկսվելը, երբ արդեն միացված էր ուղիղ եթերը և լսելի էր խոսակցությունը, վարչապետի աշխատակազմի արարողակարգի պատասխանատու․․․
11:59 • 24.06.21Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք․ արձանագրված դեպքերի ընդհանուր քանակը 2887 էՀունիսի 23-ին կատարվել է 39 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք: Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության․․․
11:56 • 24.06.21«Արևմտյան սրիկաների պատժամիջոցները նրանց անզորության նշանն են». Լուկաշենկո«Մենք սահմանից այն կողմ գտնվող այդ սրիկաներին պետք է ցույց տանք, որ իրենց պատժամիջոցներն իրենց անզորությունն են: Եվ մենք դա կանենք»,- ասել է նա Գրոդնոյի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ:
