Իրադարձային
-ից
-ը
22:54 • 01.05.21Հայտնի է դարձել Իրանի դեմ միջուկային ծրագրի պատճառով սահմանպած պատժամիջոցների մեղմացման մասինԻրանական միջուկային ծրագրի հարցով բանակցող կողմերը Վիեննայում պայմանավորվել են մի շարք անուններ և կազմակերպություններ բացառել Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցային ցուցակներից:
22:42 • 01.05.21Սպիտակավոր եկեղեցու ճանապարհին ավտոմեքենան մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում, կա 1 զոհ, 5 վիրավոր. Shamshyan.comԱյսօր՝ մայիսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում
21:58 • 01.05.21Տաջիկստանի մայրաքաղաքում հզոր պայթյուն է որոտացել (տեսանյութ)Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում հզոր պայթյուն է տեղի ունեցել լցակայաններից մեկում: Արտակարգ ծառայությունները դեռ չեն հայտնել միջադեպի պատճառները:
21:28 • 01.05.21Իսպանիայում 100 000 մարդ է մասնակցել արհմիությունների կազմակերպած մայիսմեկյան ցույցերինՄադրիդում կայացած խոշորագույն բազմամարդ ցույցը կազմակերպվել է երկու խոշոր արհմիության՝ Աշխատանքային հանձնաժողովների և Աշխատավորների համընդհանուր միության կողմից:
20:36 • 01.05.21Հրապարակվել է Ռամզան Քադիրովի՝ 2020 թվականի եկամուտի հայտարարագիրըՉեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը 2020 թվականին ավելի քան 381.19 մլն ռուբլի է վաստակել, ինչպես հետևում է նրա հայտարարագրից:
20:02 • 01.05.21Չինաստանում փոթորիկը պտտեցրել է թռիչքուղում կանգնած ինքնաթիռը (տեսանյութ)Չինաստանում տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է օդանավակայաններից մեկի թռիչքուղում կայանված ինքնաթիռը տեղում պտտվում ուժեղ քամու ազդեցության տակ:
19:28 • 01.05.21Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն 11 մլն դոլար է հատկացրել «Բի Բի Սի»-ին՝ լսարանի ընդլայնման և կեղծ լուրերի դեմ պայքարի համար«Բի Բի Սի»-ի համաշխարհային ծառայությունը 2021-2022 թվականներին հավելյալ 8 մլն ֆունտ ստերլինգ (11 մլն դոլար) ֆինանսավորում կստանա՝ լսարանի ընդլայնման, ինչպես նաև ապատեղեկատվության և կեղծ լուրերի դեմ պայքարի համար:
19:12 • 01.05.21Տաջիկստանի հետ սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով Ղրղզստանի 34 քաղաքացի է զոհվելՆախարարության տվյալներով՝ 173 տուժածի շրջանում 31-ը զինվորականներ են, մեկը՝ բուժաշխատող, 131-ը՝ քաղաքացիական անձինք, մյուս 10-ի մասով դեռևս ճշտումներ են իրականացվում:
18:56 • 01.05.21Ստոկհոլմում ոստիկանությունը ցրել է համավարակով պայմանավորված սահմանափակումների դեմ բողոքի ցույցըՍտոկհոլմի իրավապահ մարմինները շաբաթ ցրել են կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների դեմ բողոքի չարտոնագրված ցույցի մասնակիցներին:
17:58 • 01.05.21ՌԴ-ն նախատեսում է «Սպուտնիկ V»-ի շուրջ 3 միլիոն դեղաչափ հատկացնել ՀնդկաստանինՌուսաստանի Դաշնության ուղղակի ներդրումների հիմնադրամը նախատեսում է մայիսին Հնդկաստան ուղարկել մոտ ռուսական «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութի 3 միլիոն դեղաչափ։ Այս մասին այսօր BBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը:
17:50 • 01.05.21Խնածախ գյուղի մոտ` բարձադիր հատվածում ադրբեջանական կողմը սկսել է խրամատ կառուցել, որով հայկական կողմից 100 մետր հեռավորության վրա են լինում. Ներսես ՇադունցՀամայնքի ղեկավարը շեշտեց, որ այդ տարածքների մասով որևէ պաշտոնական պայմանավորվածություն չի եղել, փոխարենը սահմանը գծվել է GPS-ով, որից հետո պարզապես բանակային կորպուսի մակարդակով խոսել են, պայմանավորվել, որ շատ չառաջանան:
17:30 • 01.05.21Մայիսմեկյան ցույցին Փարիզում 17 մարդ է ձերբակալվելՓարիզում ավանդական դարձած մայիսմեկյան բողոքի ակցիային քաղաքի ոստիկանությունը 17 մարդու է ձերբակալել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով BFMTV հեռուստաալիքը:
17:20 • 01.05.21Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է ևս 1147 մարդՎրաստանում մայիսի 1-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1147 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 311 հազար 457 է:
17:18 • 01.05.21ԱՀԿ-ն Moderna-ի պատվաստանյութը ներառել է արտակարգ իրավիճակներում գործածման համար խորհուրդ տրվող դեղամիջոցների ցանկումԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունն ամերիկյան Moderna ընկերության աչատադրած պատվաստանյութը ներառել է արտակարգ իրավիճակներում գործածման համար խորհուրդ տրվող դեղամիջոցների ցանկում։
16:52 • 01.05.21Փարիզում «Դեղին բաճկոններ» շարժման կողմնակիցները մայիսմեկյան բողոքի ակցիայի են մասնակցումՖրանսիայի մայրաքաղաք Փարիզում «Դեղին բաճկոններ» շարժման կողմնակիցները մայիսմեկյան բողոքի ակցիայի են մասնակցում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նշելով՝ այսօր ոչ միայն Փարիզում, այլև ամբողջ Ֆրանսիայում բողոքի ակցիաներ են անցկացվում, որոնք կորոնավիրուսային համավարակի պատճառով 2020 թվականին չէին կայացել:
