Իրադարձային
-ից
-ը
17:44 • 12.05.21Գեղարքունիքի մարզում թշնամու առաջխաղացման լուրը չի համապատասխանում իրականությանը․ մարզպետարանԳեղարքունիքի մարզում թշնամու առաջխաղացման լուրը չի համապատասխանում իրականությանը
17:36 • 12.05.21ԱՄՆ-ում կայծակի հետևանքով ասֆալտի խոշոր կտոր է պոկվել և հարվածել ավտոմեքենայի դիմապակուն. կան տուժածներԻնչպես փոխանցում է New York Post-ը, ամպրոպի ժամանակ էլեկտրական լիցքը հարվածել է ճանապարհի ծածկույթին հենց ընթացքի մեջ գտնվող պիկապի առջև: Կայծակի հարվածից ճանապարհից ասֆալտի խոշոր կտոր է պոկվել` հայտնվելով մեքենայի դիմային հատվածի վրա` վիրավորելով վարորդին և ուղևորին:
17:35 • 12.05.21Առաջիկա ընտրությունների հետ կապված ՀՀ գլխավոր դատախազությունում ձևավորվել է աշխատանքային խումբԸնտրական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում աշխատանքային խումբը սերտորեն համագործակցելու է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի, դիտորդական…
17:33 • 12.05.21Կազանի դպրոցում հրաձգություն իրականացրած երիտասարդի մոտ գլխուղեղի հիվանդություն է ախտորշվելԿազանի թիվ 175 դպրոցում հրաձգություն իրականացրած Իլնազ Գալյավևի մոտ գլխուղեղի հիվանդություն է ախտորոշվել: Այս մասին հայտնում է «Նովայա գազետա»-ն` հղում անելով Քննչական կոմիտեի մամուլի հաղորդագրությանը:
17:27 • 12.05.21«Նա չի հասկանում խոսքի ազատության իմաստը»․ թուրք բասկետբոլիստը հայտնել է, որ Էրդողանը պահանջել է ձերբակալել իրեն (լուսանկար)Ազգությամբ թուրք պրոֆեսիոնալ բասկետբոլիստ Էնես Քանթերը տեղեկացրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պահանջել է ձերբակալել իրեն, հայտնում է Greek City Times թերթը՝ հղում տալով «Բլեյզերս» ակումբի բասկետբոլիստի թվիթերյալ գրառմանը։
17:22 • 12.05.21Սյունիքում ամեն ինչ նորմալ է․ սահմանային ճշտումներ ամեն օր էլ կատարվում են․ փոխմարզպետՀարցին՝ իսկ սահմանային ճշտումներ կատարվո՞ւմ են, փոխմարզպետն արձագանքեց՝ սահմանային ճշտումներ ամեն օր էլ կատարվում են։ Նա ընդգծեց՝ խուճապ չկա։
17:14 • 12.05.21Իսպանիայում հարկային ստուգում են սկսել Խուան Կառլոս Առաջինի նկատմամբԻսպանիայի Պետական հարկային ծառայությունը հարկային ստուգում է սկսել պետության նախկին ղեկավար Խուան Կառլոս Առաջինի նկատմամբ, որը գահից հրաժարվել է 2014 թվականին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 12-ին այդ մասին հաղորդել է La Sexta հեռուստաալիքը:
17:07 • 12.05.21Իսրայելի մի շարք քաղաքներում տագնապի ազդանշաններ են հնչելԻսրայելի հարավային քաղաքներից մի քանիսում տագնապի ազդանշաններ են հնչում, որոնք նախազգուշացնում են հնարավոր հրթիռակոծման մասին:
17:06 • 12.05.21Մեղրաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար. ՔԿՆախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
16:59 • 12.05.21Վաղը ժամանակավորապես կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի և որոշ գյուղերի ջրամատակարարումըԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
16:57 • 12.05.21Ընդամենը մի հատ դիրք է՝ չպահպանվող բարձունք, և այդպիսիք շատ կան, հիմա հստակեցումներ, ճշգրտումներ են արվում. Անդրանիկ Քոչարյանը՝ Սյունիքում տիրող իրավիճակի մասինԱնդրանիկ Քոչարյանը նշեց, որ դա չպահպանվող բարձունք է և այդպիսիք շատ կան։
16:40 • 12.05.21«Դրա ձևը պետք է արտացոլի 8 թիվը, քանի որ մենք նոյեմբերի 8-ին ենք Շուշան ազատագրել զավթիչներից». Ալիևը Շուշիում մասնակցել է նոր մզկիթի հիմնարկեքին«Այսօր մենք մասնակցել ենք Շուշայում (Շուշի) նոր մզկիթի հիմնարկեքին: Շուշայում կկառուցվի նոր մզկիթ: Դրա կառուցման մասին ես որոշում եմ կայացրել շատ վաղուց: Շուշա քաղաքի՝ զավթիչներից ազատագրումից հետո ես սկսել եմ մտածել այս մզկիթի ճարտարապետության մասին»,- ասել է Ալիևը:
16:35 • 12.05.21Այսօրվա դրությամբ` Սիսիանում արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 296 դեպք, բռնկման պատճառ է դիտարկվում ջուրը. ԱՆԲնակիչների մեծամասնությունն ունեցել է նույն գանգատները՝ փսխում, լուծ, թուլություն և ջերմաստիճանի բարձրացում մինչև 38°C:
16:33 • 12.05.21Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել Հայկական Կարմիր խաչի ընկերությանը՝ ԼՂ հակամարտության սրացման հետևանքով տեղահանվածներին աջակցելու համար«Մենք շնորհակալ ենք գործընկեր Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությանը՝ համագործակցության և Ազգային ընկերությանը՝ ցուցաբերած աջակցության համար։ Իրանի Կարմիր …
16:15 • 12.05.21Իսպանիայում տղամարդը շուրջ 9000 անգամ զանգահարել է ԱԻՆ` վիրավորելով օպերատորներին. նա ձերբակալվել էԻսպանական ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը շուրջ 9000 անգամ զանգահարել է արտակարգ իրավիճակների հեռախոսահամարներին և վիրավորել է օպերատորներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ տեղական Comercio թերթին հղումով:
