Իրադարձային
-ից
-ը
21:48 • 07.03.21Սիրիայում ականների պայթյունից առնվազն 18 խաղաղ բնակիչ է զոհվելՄիջադեպը տեղի է ունեցել Սալամիա քաղաքից արևելք ընկած հատվածում գտնվող գյուղական համայնքում: Ականների վրա պայթել են երկու ավտոբուսներ: Կան նաև վիրավորներ, որոնց հոսպիտալացրել են:
21:17 • 07.03.21Բրիտանիայի թագավորական ընտանիքի անձնական օդանավերը վաճառքի կհանվեն՝ ծախսերը կրճատելու համար. թագուհին ստիպված կլինի պարտքով վերցնել Բորիս Ջոնսոնի ինքնաթիռըԱմենայն հավանականությամբ, թագուհին, ինչպես նաև արքայազն Չարլզը, Քեմբրիջի դուքսն ու դքսուհին ստիպված կլինեն օգտվել վարչապետ Բորիս Ջոնսոնի օդանավից, որն արդիանականցվել է անցյալ տարի: Օդանավի վերակարգման աշխատանքները 900 000 ֆունտ ստերլինգ է արժեցել:
21:14 • 07.03.21Հիմա քայլը Նիկոլինն է, պետք է հրաժարական տա, բայց քայլ չի անում, փոխարենը ծամածռություններ է անում, որ մեր նյարդերը տեղի տան, բայց մենք ճշգրիտ քայլերով գնալու ենք առաջ. Գեղամ ՆազարյանՊետության ղեկավարը մարտի 1-ին սադրանքներ հրահրեց, փոխանակ նա ամեն ինչ աներ, որ այդ օրը բախումներ չլինեին, դիտմամբ սկսեց երթ անել՝...
20:59 • 07.03.21Երկար ժամանակ բանակցություններում ամեն քայլ անում էին, որ մենք հանձնենք Կրասնի բազարը, բայց ասացինք՝ դուք մոռացեք Կարմիր Շուկան, դա բացառվում է. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)«Հերոսական պայքարի գնով պահած համայնքում զարգացման լայնածավալ ծրագրեր ենք նախատեսում»,- գրել է Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում:
20:27 • 07.03.21Երևանում 27-ամյա տղան հրազենային և մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն. Shamshyan.comՓաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
19:56 • 07.03.21Շուռնուխի ամենաբարձր կետում 30 մետրանոց և 40 քմ մակերեսով մեծ եռագույն է բարձրացվել. Sputnik Armenia (տեսանյութ)«Հայկական եռագույնն ունի 8 մետր երկարություն և 4 մետր լայնություն։ Ուղիղ գտնվում է ադրբեջանցիների դիմաց»,-ասաց նա։
19:43 • 07.03.21Շուրջ 40 ռուսական ընկերություններ հարձակման են ենթարկվել Microsoft-ի ծրագրերից մեկի խոցելիության պատճառով«Կասպերսկու լաբորատորիայի» փորձագետներն արձանագրում են, որ կորպորատիվ ցանցեր ներխուժելու համար այդ խոցելիությունների օգտագործման փորձերի թիվն աճում է:
19:17 • 07.03.21Շվեյցարիայում հանրաքվե է անցկացվում նիկաբ կրելու օրինականության վերաբերյալՇվեյցարացիներն այսօր քվեարկում են հասարակական վայրերում նիկաբ, փարանջա և դեմքը թաքցնելու հնարավորություն ընձեռող այլ տեսակի հագուստն արգելելու մասին առաջարկի շուրջ:
19:11 • 07.03.21Ուզում եք ասել, որ համաձայնություն եք տվել, որ թշնամու սպաները մտնեն մեր տարածք, անցնեն Կապան քաղաքով ու նկարահանեն ռազմական և քաղաքացիական օբյեկտնե՞ր. Կարեն ՎրթանեսյանԵրևի բոլորդ արդեն տեսել եք ՖԲ-ում տարածվող տեսանյութը, որում ադրբեջանցի զինվորականները շրջում են ավտոմեքենայով ՀՀ տարածքով ու նկարահանում են ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներ։
18:10 • 07.03.21Հրազդան, Սպիտակ, Վարդենիս քաղաքներում, Արագածի և Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն. ԱԻՆԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
17:48 • 07.03.21Եթե Հայաստանում կա բարձրագույն պաշտոններից ազատելու և էական փոփոխությունների կարիք, ապա դա ոչ թե բանակում է, այլ կառավարությունում. Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունԵթե Հայաստանում կա բարձրագույն պաշտոններից ազատելու և էական փոփոխությունների կարիք`ապա դա ոչ թե բանակում է, այլ կառավարությունում:
17:34 • 07.03.21Սխալ քայլը կհանգեցնի նրան, որ Իրանը գետնին կհավասարեցնի Հայֆան և Թել Ավիվը. Իրանի պաշտպանության նախարարն՝ ԻսրայելինԻրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին նախազգուշացրել է Իսրայելին, որ Իսլամական Հանրապետության հասցեին սպառնալիքներ հնչեցնելու սխալը կհանգեցնի նրան, որ Հայֆան և Թել Ավիվը կվերածվեն ավերակների:
17:30 • 07.03.21Եթե ասում եք սահմանագծում չեն իրականացնում, ապա ներկայացրեք ռուսական կողմի ներկայության դրդապատճառները. Տիգրան ԱբրահամյանՏավուշում ռուսական զորախմբի ներկայության վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեք։
17:20 • 07.03.21Կապանում արված տեսանյութը նկարվել է մեկ ամիս առաջ սահմանապահների եռակողմ աշխատանքային հանդիպմանը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ մասնակցած ադրբեջանցի զինծառայողների կողմից. ՀՀ ԱԱԾԱնհրաժեշտ է կրկին ընդգծել, որ ինչպես նշված, այնպես էլ հարակից այլ հատվածներում ներկայումս շարունակաբար իրականացվում են համապատասխան ընթացիկ աշխատանքներ:
16:53 • 07.03.21Ադրբեջանցի սահմանապահներն անցել են Կապանով և տեսագրել. Razm.info-ն ներկայացրել է, թե ինչ են խոսում նրանք տարածված տեսանյութումՄի փոքր ուշ տեսանյութը համացանցի ադրբեջանական տիրույթից հեռացվեց, սակայն այն հասցրել էր տարածվել նաև հայկական ցանցում։
