Իրադարձային
-ից
-ը
08:33 • 03.03.21Արցախում առայսօր ականազերծվել է 1 548 հա տարածք և 484 կմ ճանապարհ, հայտնաբերվել է 24 994 պայթուցիկ առարկա․ ՌԴ ՊՆ2020թ. նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից իրականացված գործողության ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է 1 548 հա տարածք, 484 կմ ճանապարհ, 1 524 շինություն, այդ թվում ՝ 30 սոցիալապես նշանակալից օբյեկտ, հայտնաբերվել և․․․
07:20 • 03.03.21ԱՄՆ-ը Իրանին կոչ է անում նստել բանակցային սեղանի շուրջ՝ 2015 թ. միջուկային համաձայնագրին երկուստեք վերադառնալու պայմանները և ուղիները քննարկելու նպատակովԹե՛ ԱՄՆ-ը, թե՛ Իրանն մինչ այժմ չեն շտապում վերադառնալ միջուկային համաձայնագրին՝ մեկը մյուսին կոչ անելով դադարեցնել պարտավորությունների չկատարումը
07:09 • 03.03.21Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվումՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով
06:56 • 03.03.21Պելեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ80-ամյա նախկին մարզիկը իր հետևորդներին կոչ է արել չմոռանալ, որ համավարակը շարունակում է կյանքեր խլել, ու հիշեցրել է հիգիենայի կանոններին հետևել շարունակելու անհրաժեշտության մասին
06:38 • 03.03.21Իտալիայի հյուսիսում կորոնավիրուսի նոր մուտացված տարբերակ է հայտնաբերվել, որի դեմ այժմ կիրառվող պատվաստանյութերը կարող են անարդյունավետ լինել. ТАССԻտալիայի հյուսիսային Բրեշիի շրջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը կտրուկ աճել է ամ, ինչը հանգեցրել է կարանտինային միջոցառումների խստացման
06:28 • 03.03.21Բրազիլիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման շուրջ 60 000 նոր դեպք է գրանցվել. RTԸնդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսից մահացել է 257 361 մարդ
06:19 • 03.03.21Պետդեպարտամենտից հայտարարել են, որ ԱՄՆ-ը և Թուրքիան կառուցողական կերպով կհամագործակցեն Սիրիայում ընդհանուր շահերն առաջ մղելու ուղղությամբ«Մենք ընդհանուր շահեր ունենք թուրք գործընկերների հետ Սիրիայում: Կշարունակենք կառուցողական կերպով աշխատել Թուրքիայի հետ մեր ընդհանուր շահերն առաջիկայում առաջ մղելու ուղղությամբ»
05:22 • 03.03.21Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենաՎարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
05:04 • 03.03.21Սարկոզին հայտարարել է, որ չի առաջադրվելու Ֆրանսիայում 2022 թ. կայանալիք նախագահական ընտրություններումՍարկոզին մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի և ազդեցության առևտրի համար
03:52 • 03.03.21Մակրոնը Ռոհանիին կոչ է արել վերադառնալ 2015 թ. միջուկային համաձայնագրով Իրանի ստանձնած պարտավորությունների կատարմանըԷմանուել Մակրոնն անհրաժեշտ է համարել, որ իրանական կողմը շտապ քայլեր ձեռնարկի միջուկային համաձայնագրի բոլոր մասնակիցների հետ երկխոսությունը վերականգնելու ուղղությամբ
02:59 • 03.03.21Ֆրանսիայում համավարակի բռնկումից ի վեր ավելի քան 87 000 մարդ է մահացել կորոնավիրուսից. RTՖրանսիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 23 996 նոր դեպք է արձանագրվե
02:49 • 03.03.21Բեյրութում առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման դեմ բողոքի ակցիաներ են տեղի ունենումիբանանում սոցիալ-տնտեսական ու քաղաքական խորը ճգնաժամը շարունակվում է, որն էլ ավելի խորացավ նախորդ տարի ամռանը Բեյրութում որոտացած հզոր պայթյունի հետևանքով
01:14 • 03.03.21Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «Lexus»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, վարորդն էլ մեկ օր անց՝ բուժօգնության դիմել «Վանաձոր» բժշկական կենտրոն. Shamshyan.comՄարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 53-րդ կմ-ի հատվածում
23:34 • 02.03.21Վրաստանի արտգործնախարարը վաղը կայցելի ԹուրքիաՎրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հրավերով մարտի 3-ին կայցելի Թուրքիա:
23:20 • 02.03.21Ստամբուլի քաղաքապետը կարող է մինչև 2 տարվա ազատազրկման դատապարտվելԹուրքիայում տեղի են ունեցել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի գործով դատական լսումները, վերջինիս նկատմամբ մեղադրանք է առաջադրվել թուրքական Օրդու նահանգի նախկին նահանգապետ Սեդդար Յավուզին վիրավորելու համար:
