Իրադարձային
-ից
-ը
07:32 • 22.01.21ԱՄՆ նոր պետքարտուղարի թեկնածուն կողմ է Արցախին հումանիտար օգնություն տրամադրելուն, խոստանում է, որ նոր վարչակազմը ջանքերը կակտիվացնի հակամարտության տևական լուծման հասնելու ուղղությամբ«Մենք ակտիվացնելու ենք ԱՄՆ-ի ջանքերը ՄԻնսկի խմբի շրջանակում հակամարտության տևական կարգավորում գտնելու ուղղությամբ»,- նշել է Բլինքենը
06:56 • 22.01.21Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվումՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով
06:53 • 22.01.21Հնդկաստանի հարավ-արևմուտքում բեռնատարի պայթյունի հետևանքով առնվազն 8 մարդ է մահացելՊայթյունի վայրից 30 կմ շառավղով շինություններ են վնասվել, պատուհանների ապակիներ են կոտրվել
06:38 • 22.01.21Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 50 390 փախստական է վերադարձել ԱրցախՌուս խաղաղապահների ուղեկցությամբ Երևանից հունվարի 21-ին 87 փախստական է վերադարձել Ստեփանակերտ
06:32 • 22.01.21Պորտուգալիան կորոնավիրուսի նոր հարուցիչի տարածումը կանխելու համար դադարեցնում է ավիահաղորդակցությունը Մեծ Բրիտանիայի հետ. ReutersՄեծ Բրիտանիայում կորոնավիրուսի՝ լայն տարածված նոր հարուցիչը, մասնագետների գնահատմամբ, շատ ավելի վտանգավոր ու վարակիչ
06:03 • 22.01.21«Իսլամական պետությունը» ստանձնել է Բաղդադում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության պատասխանատվությունըԲաղդադի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի, առնվազն 110 մարդ տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել
04:59 • 22.01.21Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը մոտենում է 3 միլիոնին. RTՀամավարակի բռնկումից ի վեր երկրում կորոնավիրուսից մահացել է 71 998 մարդ
04:23 • 22.01.21Կորոնավիրուսի պայմաններում ԵՄ ներքին սահմանները պետք է բաց մնան, բայց ոչ հրատապ ուղևորություններն անհրաժեշտ է սահմանափակել. Շառլ ՄիշելԵրրորդ երկրներից դեպի ԵՄ երկրներ ուղևորահոսքերի դեպքում նախքան ժամանելը կորոնավիրուսի թեստավորման ու բացասական պատասխանի առկայության պարտադիր պահանջ կսահմանվի
03:59 • 22.01.21Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի ենԳեղարքունիքի մարզի Վարդենիս-Մարտունի հատվածում, Արագածոտնի մարզի միջհամայնքային ավտոճանապարհներին և Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորանների վերին հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց
03:55 • 22.01.21Բայդենի վարչակազմը կողմ է Ռուսաստանի հետ «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման» պայմանագիրը մինչև 2026 թ. երկարաձգելունՌուսաստանը մեկ անգամ չէ, որ կոչ է արել ամերիկյան կողմին չձգձգել փաստաթղթի գործողության ժամկետի երկարացումը և զինաթափման գործընթացում դա «ոսկե միջին» համարում
03:30 • 22.01.21Բայդենը Թրամփի հետ հեռախոսազրույց ունենալ չի պատրաստվում, առանց վերջինի համաձայնության նրա թողած գրությունը հանրայնացնել՝ ևսՆախքան Սպիտակ տնից հեռանալն ու լիազորությունները վայր դնելը Թրամփը Բայդենին գրություն է թողել, իսկ Բայդենն իր նախորդի այդ քայլը որպես «մեծահոգի» է բնութագրել
02:59 • 22.01.21Մոսկվայում հակակորոնավիրուսային սահմանափակումները մեղմվում են. քոլեջներն ու սպորտդպրոցները կվերադառնան ուսուցման առկա եղանակին, կբացվեն թանգարաններն ու գրադարաններըԱվելի վաղ Սոբյանինի որոշմամբ հունվարի 18-ից Մոսկվայի բոլոր դպրոցներում ուսումնական գործընթացը վերսկսվեց ոչ հեռավար եղանակով
02:47 • 22.01.21Բայդենը հավանական է համարել, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը փետրվարին կհասնի կես միլիոնիԱՄՆ նորընտիր նախագահը միտադիր է 100 օրում ապահովել 100 000 բնակչի պատվաստումը կորոնավիրուսի դեմ
02:25 • 22.01.21Քաղաքացիները ծաղրում են էկոնոմիկայի նախարարի գրառումն իր օգնականի՝ հունվարի 28-ին աշխատել պատրաստվելու վերաբերյալ (լուսանկար)Նախարարը գրել էր, թե իր օգնականը հունվարի 28-ին, անկախ ոչ աշխատանքային լինելոց, որոշել է աշխատանքի հաճախել իր հետ
00:46 • 22.01.21Նախիջևան քաղաքից 33 կմ դեպի հյուսիս-արևելք երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է Վայոց ձորի մարզի Վայք, Եղեգնաձոր քաղաքներում և Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում՝ 3-4 բալ ուժգնությամբ. ԱԻՆԷպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ
