Բայդենը Թրամփի հետ հեռախոսազրույց ունենալ չի պատրաստվում, առանց վերջինի համաձայնության նրա թողած գրությունը հանրայնացնել՝ ևս

03:30 • 22.01.21

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ հեռախոսազրույց ունենալ արդեն նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հաղորդում է ТАСС-ը:

«Հեռախոսազրույց չի նախատեսվում: Ինչես Բայդենը հայտարարել էր, առանց նախկին նախագահ Թրամփի չի ցանկանում հանրայնացնել նրա թողած գրությունը»,- հայտնել է Փսակին:

Նախքան Սպիտակ տնից հեռանալն ու լիազորությունները վայր դնելը Թրամփը Բայդենին գրություն է թողել, իսկ Բայդենն իր նախորդի այդ քայլը որպես «մեծահոգի» է բնութագրել:

Դեմոկրատ Ջո Բայդենը պաշտոնապես ստանձնել է ԱՄՆ նախագահի պաշտոնը հունվարի 20-ին՝ Կապիտոլիումում կայացած երդմնակալությամբ: