Բայդենը հավանական է համարել, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը փետրվարին կհասնի կես միլիոնի
ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահվան դեպքերի ընդհանուր թիվը փետրվարին կարող է անցնել կես միլիոնը, Սպիտակ տանն ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հաղորդում է ТАСС-ը:
«Իրավիճակն ավելի շատ կբարդանա, քան թե՝ կբարելավվի: Մահվան դեպքերի թիվը շարունակելու է աճել»,- ասել է Բայդենը՝ նշելով, որ ԱՄՆ իշխանությունների ջանքերը բնակչության համընդհանուր պատվաստման ուղղությամբ մինչ այս պահը ձախողվել են:
«Նախորդ տարի մենք չէինք կարող հույս ունենալ, որ կառավարությունը խնդրի վրա կենտրոնացած կաշխատի՝ համակարգելով այդ ուղղությամբ իր գործողությունները: Այն պայմաններում, երբ պատվաստանյութն այսչափ հույսեր էր արթնացնում, դրա տարածումը մեր երկրում մինչև այժմ ձախողվել է»,- ասել է Բայդենը:
ԱՄՆ նորընտիր նախագահը վստահեցրել է, որ այս ամենի միջով էլ կանցնեն, ու ճգնաժամից հաղթանակած դուրս կգան՝ կրկին հայտարարելով, որ միտադիր է 100 օրում ապահովել 100 000 բնակչի պատվաստումը կորոնավիրուսի դեմ:










